Մեկ տարում հացը Հայաստանում թանկացել է 6,1 տոկոսով

Մեկ տարում հացը Հայաստանում թանկացել է 6,1 տոկոսով

PanARMENIAN.Net - Հացամթերքի ապրանքախմբում 2013թ. սեպտեմբերին 2012թ. սեպտեմբերի համեմատ գրանցվել է 6.1% գնաճ, իսկ 2013թ. օգոստոսի համեմատ` 0.3% գնանկում: Վերջինս հիմնականում բարձր և առաջին տեսակի ալյուրների` համապատասխանաբար 1.7% և 1.4%, հաճարի` 1.0%, ձավարի` 0.8%, մակարոնեղենի` 0.8%, հնդկացորենի` 0.3% գնանկման արդյունք է, հայտնում է Ազգային վիճակագրական ծառայությունը:

Հանրապետության դիտարկված 9 քաղաքներում 2013թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ արձանագրվել է հացամթերքի` 2.5-0.1% գնանկում, իսկ մյուս 2-ում` 0.1-0.8% գնաճ: Մայրաքաղաքում հացամթերքի գները նվազել են 0.1%-ով:

2013 թ. հունվար-օգոստոսին Հայաստանում արտադրվել է 196,5 հազար տոննա հաց, ինչը 1 տոկոսով պակաս է, քան 2012-ի նույն ժամանակաշրջանում: Այդ մասին հայտնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը: Ընդ որում միայն 2013 թվականի օգոստոսին հանրապետությունում արտադրվել է 24,3 տոննա հաց:

Ընդ որում, ալյուրի արտադրությունը հաշվետու շրջանում նվազել է 35,1 տոկոսով՝ կազմելով 92 752 հազար տոննա՝ նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի 141 841 տոննայի դիմաց:

Հրուշակեղենի արտադրությունն աճել է 14,8 տոկոսով 2012թ. հունվար-օգոստոս ամիսների համեմատ և կազմել է 9 909 տոննա:

2012թ. հունվար-օգոստոս ամիսներին մակարոնային ապրանքների արտադրությունն աճել է 18,4 տոկոսով՝ կազմելով 2 512 տոննա: Նույն ժամանակահատվածում ձավարեղենի արտադրությունն նվազել է 24,4 տոկոսով՝ հասնելով 360,1 տոննայի:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---