Bloomberg. Shutdown-ը տնտեսական անկման պատճառ կդառնա ամբողջ աշխարհում

Bloomberg. Shutdown-ը տնտեսական անկման պատճառ կդառնա ամբողջ աշխարհում

PanARMENIAN.Net - Եթե ԱՄՆ-ն հրաժարվի վճարել արտաքին պարտքը, դա ավերիչ հետևանքներ կունենա բոլոր ֆինանսական շուկաներում՝ Բրազիլիայից մինչև Ցյուրիխ, կկասեցնի 5 տրլն դոլարի վարկային մեխանիզմը, որը կախված է Ամերիկայի պարտատոմսերից, կնպաստի դոլարի անկմանն և տնտեսական դեպրեսիա կառաջացնի ամբողջ աշխարհում: Այդ մասին գրում է Bloomberg-ը, որը գործարար աշխարհումամենահեղինակավոր գործակալություններից է, ֆինանսական շուկայի մասնակիցների վրա հղումով:

Bloomberg-ը նշում է, որ ԱՄՆ հնարավոր դեֆոլտն աշխարհում մի շարք սնանկություններ կառաջացնի: Ֆինանսական շուկայում ԱՄՆ դեֆոլտը համեմատում են Lehman Brothers-ի սնանկացման հետ, որն ի հայտ բերեց ֆինանսական հատվածում առկա լուրջ թերությունները:

Մասնավորապես, ներդրումային բանկի սնանկացումը լրջորեն դանդաղեցրել է վարկավորման տեմպերը ՌԵՊՈ շուկայում, կազմակերպություններից շատերը հայտնաբերել են, որ բաժնետոմսերն այնքան հուսալի չեն, որքան կարծում էին: Ստեղծված իրավիճակը մտավախություն է առաջացրել ներդրողների շրջանում, որոնք սկսել են վաճառել բանկի բաժնետոմսերը՝ առաջացներով դրույքների անկում:

Նմանատիպ իրավիճակ են կանխատեսում նար ԱՄՆ դեֆոլտի պարագայում, գրում է գործակալությունը: Հետևանքների մասին կարելի է դատել ըստ կառավարության արժեքավոր պարտատոմսերի ծավալի, որոնք որպես գրավ են հանդես գալիս ՌԵՊՈ գործարքների դեպքում՝ մոտ 2,8 տրլն դոլար:

ԱՄՆ սահմաններից դուրս ԱՄՆ կառավարության պարտատոմսերի գների անկումը ամենամեծ վնասը կհասցնի Չինաստանին ու Ճապոնիային, որոնք իրենց բալանսներում ունեն 1,3 տրլն և 1,1 տրլն դոլարի ԱՄՆ պարտատոմսեր, հայտնում է Lenta.ru-ն:

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը զգուշացրել է, որ հոկտեմբերի 17-ին գերատեսչության հաշիվներին կմնա 30 մլրդ դոլար, այն դեպքում, երբ մեկ օրվա ծախսերը կազմում են 60 մլրդ դոլար: Մինչ այդ օրենսդիրները պետք է պայմանավորվեն արտաքին պարտքի շեմը բարձրացնելու մասին:

17 տարում ԱՄՆ դաշնային կառավարության գործունեության մասնակի դադարեցման պատճառը բյուջետային ֆինանսավորման դադարեցումն է նոր ֆինանսական տարում, որը սկսվել է հոկտեմբերի 1-ին: Բյուջեի մասին վեճերը Սպիտակ տան ու Կոնգրեսի միջև փակուղի են մտել, հիմնականում երկրում բուժծառայության նոր համակարգի շուրջ տարաձայնությունների պատճառով:

Պետծառայությունների shutdown-ը (անջատումը) սկսվել է հոկտեմբերի լույս 1-ի գիշերը: Տարաձայնությունների կարգավորման վերջնաժամկետը հոկտեմբերի 17-ն է, երբ ԱՄՆ պետպարտքը կհասնի Կոնգրեսի հաստատած վերին շեմին: Եթե այդ վերին շեմը չավելացվի, ԱՄՆ կառավարությունը չի կարողանա վճարել պարտքերը և ստիպված կլինի սնանկ հայտարարել իրեն:

Մոտ 800 հազար պետծառայողներ պարտադրված արձակուրդում են: IHS ընկերությունն ամենօրյա վնասը գնահատում է 300 մլն դոլար: Ըստ Սպիտակ տան, ԱՄՆ տնտեսությունը շաբաթական 10 մլրդ դոլար կկորցնի:

Վերջին անգամ ԱՄՆ-ում դեֆոլտ է հայտարարվել 1790 թվականին, երբ պարտքի մարումները հետաձգվեցին մինչև 1801 թվական:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---