Հետազոտություն. Հայաստանն ըստ ԶԼՄ-ների ազատության 3-րդն է Արևելյան գործընկերության երկրների թվում

Հետազոտություն. Հայաստանն ըստ ԶԼՄ-ների ազատության 3-րդն է Արևելյան գործընկերության երկրների թվում

PanARMENIAN.Net - ԶԼՄ-ների ազատության ամենաբարձր աստիճանն Արևելյան գործընկերության երկրների թվում ունի Վրաստանը: Այդպիսին է հետազոտության արդյունքը, որը ներկայացրել են «Արևելյան գործընկերության տարածքում ԶԼՄ-ների ազատության սպառնալիք» հարթակի մասնակիցները Քիշնևում՝ Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության համաժողովի ժամանակ:

Արևելյան գործընկերության երկրներում ԶԼՄ-ների ազատության աստիճանի հետազոտությունն անցկացվել է Համաժողովի աշխատանքային խմբերից մեկի նախաձեռնած նախագծի շրջանակում և ֆինանսավորվել է Եվրամիության կողմից: Ցուցակում երկրորդ տեղը Մոլդովայինն է, նրան հաջորդում են Հայաստանը, Ուկրաինան ու Ադրբեջանը: Բելառուսը վերջին հորիզոնականում է:

Ինչպես ասվել է հետազոտության շնորհանդեսին, այն ներառում է ընթացիկ տարվա մարտից՝ հունիս ընկած ժամանակահատվածն և գնահատում է միայն խոսքի ազատության մակարդակը, ոչ թե լրագրության որակը մասնակից երկրներում, հայտնում է eurobelarus.info-ն:

Հղումներ թեմայով.
«Արևելյան գործընկերություն»

«Արևելյան գործընկերություն» ծրագիրը ներկայացվել է Լեհաստանի ԱԳՆ-ի կողմից Շվեդիայի մասնակցությամբ 2008 թ-ի մայիսի 26-ին Արտաքին հարաբերությունների խորհրդին: 2009 թ-ի մայիսի 7-ին Պրահայում (այն ժամանակ Պրահան նախագահում էր ԵՄ-ում) «Արևելյան համագործակցություն» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հիմնադիր հանդիպում: Այդ նախագծի գլխավոր նպատակը ԵՄ-ի մերձեցումն է նախկին ԽՍՀՄ երկրների` Հայաստանի, Մոլդովայի, Բելառուսի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Վրաստանի հետ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---