Մինեսոտայի համալսարանում Վերֆելի «Մուսա լեռան 40 օրվան» նվիրված դասախոսություն է անկացվել

Մինեսոտայի համալսարանում Վերֆելի «Մուսա լեռան 40 օրվան» նվիրված դասախոսություն է անկացվել

PanARMENIAN.Net - Հայագիտության պրոֆեսոր Վահրամ Շեմասյանը Կալիֆորնիայի համալսարանից հանդես է եկել Մինեսոտայի համալսարանում ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպի հրատարակության 80-ամյակին նվիրված դասախոսությամբ, գրում է Asbarez-ը: Միջոցառումը կազմակերպել էին հայագիտության ամբիոնը, Ազատ արվեստների քոլեջն ու Հոլոքոսթի ուսումնասիրության կենտրոնը: Ըստ քոլեջի դեկան Ռայմոնդ Դյուվալի, մարդկությունը պետք է իմանա ճշմարտությունը Հայոց ցեղասպանության մասին:

«Այս տարի նշվում է «Մուսա լեռան 40 օրը» վեպի հրատարակման 80-ամյակը: Սակայն, դա լոկ նախկին նվաճումների տոնակատարություն չի լինի, քանի որ այդ գիրքը չի կորցրել նշանակությունը մինչ օրս: 2012 թվականի հունիսին Չեխիայում տեղի ունեցավ ցեղասպանության ուսումնասիրությանը նվիրված առաջին միջազգային խորհրդաժողովը: Համաժողովի ընդհանուր թեման է՝ «Մովսեսի լեռը. Ապստամբություն, դիմադրություն և զանգվածային ոչնչացման զոհերի փրկությունը»: 2013 թվականի մարտին Պոտսդամում Լեփսիուսի և Մոիսեյ Մենդելսոնի կենտրոնում կազմակերպվեց եռակողմ խորհրդաժողով «Ցեղասպանությունն ու գրականությունը. Ֆրանց Վերֆել՝ հայկական, հրեական, թուրքական, գերմանական տեսակետները» թեմայով: Նույն տարվա ընթացքում ապրիլին Հայաստանի Ազգային գրադարանում տեղի ունեցավ վեպի լույս ընծայման 80-ամյակին նվիրված ցուցահանդես Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համատեղ: Եվ, վերջապես, Գերմանիայում շնոհվեց 10 000 եվրո Ֆրանց Վերֆելի մրցանակը այն նախաձեռնող խմբերին, որոնք հանդես են գալիս մարդու իրավունքների խախտման, ցեղասպանության, ազգային, կրոնական ու ռասայական խմբերի միտումնավոր ոչնչացման ու բռնագաղթի դեմ: Մրցանակը սահմանվել է 2003 թվականին», ասել է իր դասախոսության մեջ պրոֆեսոր Շեմասյանը:

Դասախոսության ժամանակ ցուցադրվել է մոտ 30 լուսանկար՝ Մուսա լեռը, ֆրանսիացիների կողմից լեռան պաշտպանների փրկությունը, փախստականների ճամբարը Պորտ Սայիդում, 1932 թ. սեպտեմբերի 18-ին տեղադրված հուշարձանը և այլն:

«Մուսա լեռան 40 օրը» վեպն առանձնակի տեղ է գրավում Վերֆելի ստեղծագործությունների մեջ։ Ստեղծագործության համար հիմք է ծառայել 1915 թ. Կիլիկիայի Սուեդիայի շրջանի հայության հերոսական պայքարը թուրքական ջարդարարների դեմ: Ցնցված այդ իրադարձություններից հետագայում գրողը հարցազրույցներից մեկում ասել է. «Մուսա լեռան պաշտպանությունն այնքան ինձ տպավորեց, որ ես ցանկացա օգնել հայերին՝ գրելով այս վեպն ու պատմելով աշխարհին այդ իրադարձությունների մասին»: Վեպը մեծ հաջողություն է ունեցել ընթերցողների շրջանում, 1934 թ. արժանացել է տարվա լավագույն վեպի միջազգային մրցանակի:

Գաղափարը Վերֆելի մոտ ծագեց 1959 թվականին, երբ նա Դամասկոսում էր, որտեղ տեսավ հայ երեխաներին, որոնք աշխատում էին գորգագործական ֆաբրիակայում: Վեպը գրվել է 1932 թվականին գերմաներեն լեզվով և թարգմանվել է 34 լեզուներով: Գիրքը մեծ ճանաչում ստացավ, առաջին երկու շաբաթում վաճառվեց 34 000 նմուշ: Վեպի հերոս Գաբրիել Բագրատյանի կերպարի համար նախատիպ է ծառայել հայերի դիմադրության առաջնորդ Մովսես Տեր-Գալստյանը: Ֆրանսիացիների նավերով փրկված հայերի թվում էր նաև քահանա Տիգրան Անդրեասյանը, որը գրառումներ էր կատարում դիմադրության մասին, որոնք հետագայում հիմք ծառայեցին վեպի համար:

Ֆրանց Վերֆելը հանկարծամահ է եղել 1945 թվականի օգոստոսի 26-ին՝ ԱՄՆ-ի Բևեռլի Հիլզում։ Հետագայում նրա աճյունը երախտագետ մի խումբ հայերի կողմից փոխադրվել է Վիեննա և հանձնվել հողին:

Գերմանացի հասարակական գործիչ, հոգևորական (աստվածաբանության դոկտոր), արևելագետ Յոհաննես Լեփսիուսը, դատապարտելով թուրքական իշխանությունների հայաջինջ գործողությունները, իր երկրի կառավարությունից պահանջել է ազդու միջոցներով դադարեցնել հայերի կոտորածները։ Նրա երկերը և դիվանը (պատմական փաստաթղթերի ժողովածու) ապացուցում են, որ Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում Առաջին աշխարհամարտի (1914–18 թթ.) ժամանակ կատարվել է Հայոց ցեղասպանություն։ Առաջին աշխարհամարտից հետո Լեփսիուսը հրապարակել է բազմաթիվ կարևոր փաստաթղթեր Հայաստանի վերաբերյալ («Գերմանիան և Հայաստանը 1914–18 թթ-ին», 1919 թ.): 1921 թ.-ին Բեռլինում Սողոմոն Թեհլերյանի դատավարության ժամանակ հանդես է եկել որպես վկա:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---