Ռամիս Յունուս. Չի լինի ոչ մի պատերազմ Ադրբեջանի ու Հայաստանի միջև

Ռամիս Յունուս. Չի լինի ոչ մի պատերազմ Ադրբեջանի ու Հայաստանի միջև

PanARMENIAN.Net - «Ես միշտ եմ ասել, մեկ անգամ էլ եմ ուզում ասել, որ ոչ մի պատերազմ Ադրբեջանի ու Հայաստանի միջև չի լինի: Դա միանշանակ է»,-հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Ռամիս Յունուսը՝ մեկնաբանելով Հայաստանում 102-րդ ռուսական ռազմակայանի հրամանատար Անդրեյ Ռուզինսկու հայտարարությունն այն մասին, որ ռազմակայանը կարող է մասնակցել զինված հակամարտությանը ՀՀ կողմից ըստ Ռուսաստանի պայմանագրային պարտավորությունների ՀԱՊԿ շրջանակում:

Ինչպես հայտնել է minval.az-ը, Յունուսը գտնում է, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը կշարունակեն ժամանակ առ ժամանակ սպառնալ միմյանց, երբեմն փոխհրաձգություն կլինի շփման գծում, գերիներ վերցնել, հետո նրանց գաղափարական գրոհին: «Քաղաքական գործիչները բռունցքները կխփեն, ոտքերով կդոփեն՝ այդ ամենը կլինի և բազմիցս, իսկ իսկական պատերազմ չի լինի»,-ասել է նա:

Ադրբեջանցի քաղաքագետը նշել է, որ Հայաստանը պատրաստվում է անդամակցել Մաքսային միությանը, «որն այդքան համառորեն առաջ է մղում Մոսկվան», իսկ Ադրբեջանը դեռևս դիմադրում է և ցանկանում է օգտագործել այդ պահը որպես հաղթաթուղթ Արևմուտքի հետ շփումներում:

«Ուստի ճնշումը Բաքվի հանդեպ կշարունակվի, այսինքն սադրանքները շփման գծում այդ գործընթացների հետ են կապված, իսկ այդ ռուս հրամանատարի հռետորաբանությանը հարկավոր է նայել Բաքվի հանդեպ Մոսկվայի ճնշման ներքո՝ ներառյալ նաև մեր միգրանտների հետ կապված ազգամիջյան խնդիրների վերջին ալիքը Ռուսաստանում: Այնպես որ, կարելի է ասել, որ սադրանքները կշարունակվեն, իսկ պատերազմ միանշանակ չի լինի: Երևանին դա ընդհանրապես պետք չէ, իսկ Բաքվի ռեժիմի համար Հեյդար Ալիևի Բիշքեկում ստորագրած խայտառակ համաձայնագրից հետո նույն այդ Բիշքեկի դեմ գնալը ինքնասպանություն է սեփական իշխանությունը պահելու առումով: Բաքվում դա հիանալի հասկանում են»,-ասել է քաղաքագետը:

Photo: musavat.com
Հղումներ թեմայով.
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---