Ֆրանսիայում հարգել են Միսաք Մանուշյանի հիշատակը

Ֆրանսիայում հարգել են Միսաք Մանուշյանի հիշատակը

PanARMENIAN.Net - Հայ վետերանների և Դիմադրության շարժման մասնակիցների ազգային ասոցիացիան նշել է Իվրիում Միսաք Մանուշյանի և Յոզեֆ Էպշտեյնի ձերբակալության 70-ամյակը: Միջոցառմանը մասնակցել են Ֆրանսիայի վետերանների գծով պատվիրակ նախարար Քադեր Արիֆը, Էվրի Ֆրանսիս Շուան, հայ համայնքի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, գրում է Nouvelles d՝Arménie-ին:

Միսաք Մանուշյանը հայ բանաստեղծ, ֆրանսիական դիմադրության շարժման մարտիկ, հակաֆաշիստ և Ֆրանսիայի ազգային հերոս է: Կնոջ` Մելինե Մանուշյանի հետ մասնակցում է հակաֆաշիստական դիմադրության շարժմանը։ 1943թ. Մանուշյանի գլխավորած խումբը մոտ 30 հարձակում է գործում գերմանական օկուպանտների վրա։ 1943 թ. նոյեմբերին, Մանուշյանը ձերբակալվում և տանջանքների է ենթարկվում և երեք ամիս անց, 1944 թվականի փետրվար 21-ին, իր խմբի 21 անդամների հետ միասին մահապատժի է ենթարկվում Փարիզի Սյուրեն արվարձանի Ֆորտ Մոն-Վալերյեն ամրոցում։ Մանուշյանին հետմահու շնորհվել է Պատվո լեգեոնի շքանշանը։ Նրա և իր խմբի անունով անվանվել են փողոցներ և հրապարակներ Փարիզում, Մարսելում, Վալանսեում և Երևանում։

Ֆրանսիայի կառավարությունը Մանուշյանին հետմահու պարգևատրել Է Պատվո լեգեոնի շքանշանով: Մանուշյանը Ազնավուրյանների ընտանիքի մտերիմներից էր եւ ընդհատակյա պայքարի տարիներին ինքը եւ կինը` Մելինեն, հաճախ էին թաքնվում նրանց տանը:

Մանուշյանի խմբին 1955թ. բանաստեղծություն է ձոնել Լուի Արագոնը, որը 1959թ. երգի է վերածել Լեո Ֆերեն: Մանուշյանի և նրա մարտական ընկերների մասին ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Գեդիկյանը նկարահանել է «Ոճրագործության բանակ» (կինոնկարը, 2009 թ., Մանուշյանի դերում՝ Աբգար Սիմոնյան):

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---