Թուրքիայի ԱԳՆ-ի նոր «ճանապարհային քարտեզը»

Թուրքիայի ԱԳՆ-ի նոր «ճանապարհային քարտեզը»

PanARMENIAN.Net - Թուրքիայի «զրո խնդիրներ հարևանների հետ» քաղաքականությունը ձախողվեց և թուրքական իշխանություններն որոշել են ևս մեկ անգամ փորձել 2014 թվականին: Ինչպես գրում է Akşam թերթը, Թուրքիան ներկայացրել է 2014 թվականի համար նախատեսված «ճանապարհային քարտեզը», բաղկացած 5 կետից: Հիմնական կետերից մեկը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն է:

«2014 թվականը թուրքական իշխանությունների համար կդառնա Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման տարի: Իշխանությունները քննարկել են մի տարբերակ, համաձայն որի հայկական կողմը պետք է հանձնի ԼՂՀ մերձակա անվտանգության գոտու 7 շրջաններից 2-ը, հնարավորություն տալով Ադրբեջանին բացել ճանապարհը դեպի Նախիջևան: Առաջարկվում է նաև բացել հայ-թուրքական սահմանը»,-գրում է թերթը:

Հիշատակված քայլերից բացի օրակարգում է նաև Կիպրոսի հարցը, նոր հարաբերությունների հաստատումն Իրաքի հետ, լարվածության թուլացումն Իսրայելի հետ և առաջիկա ընտրությունները Սիրիայում:

Թուրքիան փակել է Հայաստանի հետ սահմանը 1993 թվականին որպես համերաշխության նշան Ադրբեջանի հետ ղարաբաղյան պատերազմի պատճառով: Այդպիսով, Նախիջևանը կտրվեց Բաքվից և այժմ այնտեղ կարելի է մեկնել միայն Իրանի տարածքով:

Թուրքիան մտադիր է հասնել Կիպրոսի մասնատման ու Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության միջազգային ճանաչման: Այժմ Թուրքիան ակտիվ բանակցություններ է վարում Հյուսիսային Քրդստանի առաջնորդ Մասուդ Բարզանիի հետ: Ինչ վերաբերում է Իսրայելին, ապա Mavi Marmara-ի հետ կապված միջադեպից ու թուրք քաղաքացիների մահվան համար Իսրայելի ներողությունից հետո դիվանագիտական հարաբերությունները երկրների միջև լարված են մնում:

Հղումներ թեմայով.
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---