ՀԲ. Շուկաների 60 տոկոսում գերիշխում են մենաշնորհները կամ օլիգոպոլիաները

ՀԲ. Շուկաների 60 տոկոսում գերիշխում են մենաշնորհները կամ օլիգոպոլիաները

PanARMENIAN.Net - Աշխատատեղերի ստեղծման մարտահրավերը Հայաստանում լուծելու համար անհրաժեշտ է աճի մեկ այլ մոդել, որը կտարբերվի համաշխարհային ճգնաժամից առաջ գործող տարբերակից: Քաղաքային վայրերում գործազրկության մակարդակը հասնում է 28 տոկոսի, ինչը չափազանց մեծ ցուցանիշ է:

Համաշխարհային բանկի հայաստանյան ներկայացուցչության ավագ տնտեսագետ Գոհար Գյուլումյանն այսօր Երևանում ներկայացրել է «Հայաստանի Հանրապետություն. Կուտակում, մրցակցություն, միակցելիություն» նոր զեկույցի առանցքային դրույթը:

Մասնավորապես խոսքը գնում է առաջարկով պայմանավորված մոդելից դեպի պահանջարկով պայմանավորված մոդելի անցնելու մասին:

Ըստ նրա, տարածաշրջանի այլ երկրների համեմատ Հայաստանում մենաշնորհների թիվն ավելի բարձր է:

Շուկաների 60 տոկոսում գերիշխում են մենաշնորհները կամ օլիգոպոլիաները: Ավելին, որոշ ոլորտներում առկա են օտարերկրյա սեփականության սահմանափակումներ: Օրինակ, վառելիք/գազ և տրանսպորտ ոլորտում 49% սահմանափակում, անտառային տնտեսության ոլորտում՝ 100%:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---