Հայաստանն ու ԵՄ-ն կշարունակեն գործակցել, բայց ոչ Խորն ու համապարփակ ազատ առևտրի գոտու շրջանակում

Հայաստանն ու ԵՄ-ն կշարունակեն գործակցել, բայց ոչ Խորն ու համապարփակ ազատ առևտրի գոտու շրջանակում

PanARMENIAN.Net - Հայաստանն ու Եվրամիությունը Վիլնյուսում Արևելյան գործընկերության գագաթնաժողովի երկրորդ օրը համատեղ հայտարարություն են ընդունել, որը վերահաստատում է հանձնառությունն Արևելյան գործընկերության շրջանակում ավելի զարգացնել և ամրապնդել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համապարփակ գործակցությունը:

«Հենվելով ընդհանուր արժեքների վրա, երկու կողմերը հանձնառու են զարգացնել գործակցությունը՝ ուղղված ժողովրդավարական հաստատությունների և դատական համակարգի շարունակական բարելավմանը, մարդու իրավունքների և օրենքի գերակայության խթանմանը, արդյունավետ կառավարմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, քաղաքացիական հասարակության ամրապնդմանը, առևտրի ու ներդրումների ընդլայնման համար միջավայրի հետագա կատարելագործմանը, շարժունակության գործընկերության շարունակական իրականացմանը և ոլորտային գործակցության ընդլայնմանը:

Եմ-ն և Հայաստանը շեշտում են իրենց ընդհանուր ձգտումը գործակցության գործող շրջանակի հիման վրա երկկողմ հարաբերությունների հիմքին անդրադառնալու կարևորությունը:

Եմ-ն ու Հայաստանն արձանագրում են, որ ավարտել են Ասոցացման Համաձայնագրի, այդ թվում Խորն ու համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունները, սակայն համապատասխան փաստաթղթեր չեն նախաստորագրելու, քանի որ Հայաստանը նոր միջազգային հանձնառություններ ունի»,- ասվում է համատեղ հայտարարությունում:

Կողմերը համաձայն են, որ անհրաժեշտ է արդիականացնել ԵՄ-Հայաստան Եվրոպական հարևանության քաղաքականության Գործողությունների ծրագիրը:

ԵՄ վերաբերմունքը Հայաստանի հանդեպ փոխվեց, երբ սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: Այս որոշումը քննադատել էին եվրոպական կառույցներն ու փորձագիտական շրջանակները, որոնք հայտարարել էին, թե Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը: Այնուհետև Եվրահանձնաժողովը հանդես էր եկել հայտարարությամբ, համաձայն որի Ասոցացման մասին համաձայնագիրն և Խորը ու համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը կարող են համատեղելի լինել ԱՊՀ անդամ երկրների հետ տնտեսական գործակցության հետ:

Ավելի ուշ Երևանում Եվրամիության ընդլայնման ու հարևանության հարցերի գծով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն նշել էր, որ նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովում Հայաստանը չի նախաստորագրի ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը, քանի որ դա մեկ համաձայնագիր է և հնարավոր չէ ստորագրել միայն Խորն և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագիրը: Իսկ նոր փաստաթղթի նախապատրաստման հնարավորության մասին Ֆյուլեն ասել էր, որ այդպիսի լուրջ փաստաթուղթ հնարավոր չէ նախապատրաստել մինչ նոյեմբերի 29-ը: Այնուամենայնիվ, նա հավելել էր, որ ԵՄ-ն չի հրաժարվում Հայաստանի հետ հետագա գործակցությունից:

Մինչդեռ, ՀՀ ղեկավարները հայտարարում էին, որ ՄՄ-ին միանալու մտադրությունը չի անդրադառնա Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի վրա և Ասոցացման մասին համաձայնագիրը կնախաստորագրվի: Եվրամիության ղեկավարները նաև դատապարտել էին այն ճնշումը, որը, ըստ իրենց, Մոսկվան գործադրում է հետխորհրդային տարածքի երկրների վրա, որոնք փորձում են ընդլայնել ԵՄ հետ կապերը: ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում անդրադառնալով Մաքսային միությանը Հայաստանի միանալու որոշմանը, նախագահ Սերժ Սարգսյանը ացելորդ էր համարել ճնշումների մասին խոսելը: Պատասխանելով հարցին, թե ինչ առաջարկ է արել Ռուսաստանը, որը ՀՀ-ն չէր կարող մերժել՝ Սերժ Սարգսյանը նշել էր, որ Հայաստանը չի շեղվել իր ճանապարհից:

Սերժ Սարգսյանը նաև հայտարարել էր, որ Հայաստանը Վիլնյուսի գագաթաժողովում պատրաստ է ստորագրել ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը:

Իր հերթին ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի մամուլի քարտուղար Փիթեր Ստանոն հայտարարել էր, որ ՀՀ և ԵՄ միջև ստորագրման համար ոչ մի փաստաթուղթ չի պատրաստվում: «Մենք փորձում ենք Հայաստանի հետ հետագա համագործակցության ուղիներՄաքսային միությանն ու Միասնական տնտեսական գոտուն Հայաստանի միանալու որոշման նախագիծը հոկտեմբերի 24-ին հաստատվել էր Մինսկում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին:

«Արևելյան գործընկերություն»

«Արևելյան գործընկերություն» ծրագիրը ներկայացվել է Լեհաստանի ԱԳՆ-ի կողմից Շվեդիայի մասնակցությամբ 2008 թ-ի մայիսի 26-ին Արտաքին հարաբերությունների խորհրդին: 2009 թ-ի մայիսի 7-ին Պրահայում (այն ժամանակ Պրահան նախագահում էր ԵՄ-ում) «Արևելյան համագործակցություն» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հիմնադիր հանդիպում: Այդ նախագծի գլխավոր նպատակը ԵՄ-ի մերձեցումն է նախկին ԽՍՀՄ երկրների` Հայաստանի, Մոլդովայի, Բելառուսի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Վրաստանի հետ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---