Վարկանիշ. Հայաստանն ԱՊՀ ամենաքիչ կոռումպացված երկիրն է 3 դեկտեմբերի 2013 - 14:02 AMT PanARMENIAN.Net - Միջազգային Transparency International ոչ կոմերցիոն կազմակերպությունը ներկայացրել է «Կոռուպցիայի ընկալման ինդեքս» ամենամյա հերթական վարկանիշը: Ըստ կոռուպցիայի տարածման աստիճանի, վարկանիշում 2013-ին ընդգրկվել է 177 երկիր: Վարկանիշը կազմվել է հարցումների, փորձագետների հարցազրույցների, տարբեր կազմակերպությունների տեղեկությունների վրա: Ըստ վարկանիշի, Հայաստանը, գրավելով 94-րդ տեղը, Մոլդովայի (102) ու Բելառուսի (123) հետ մեկտեղ նվազ կոռումպացված երկիրն է ԱՊՀ-ում: Ռուսաստանը Transparency International-ում զբաղեցրել է 127-րդ տեղը 28 միավորով և Ադրբեջանի, Գամբիայի, Լիբանանի, Մադագասկարի, Նիկարագուայի, Պակիստանի հետ մեկտեղ նույն շարքում է: Ամենակաշառակեր պաշտոնյաներ են ճանաչվել Սոմալիի, Աֆղանստանի ու Հյուսիսային Կորեայի պաշտոնյաները: Այդ երկրները CPI-ում զբաղերցել են վերջին տեղերը 8 միավորով: Բացի այդ, վարկանիշի ստորին հորիզոնականներում են նաև Հաիթին, Սիրիան, Լիբիան, ինչպես նաև Թուրքմենստանն ու Ուզբեկստանը, հայտնում է snob.ru-ն: Կաշառակերության դրսևորումներն ամենաքիչն են Դանիայում ու Նոր Զելանդիայում, որոնք 100-ից 91 միավոր են հավաքել: Առաջատարների եռյակում է նաև Ֆինլանդիան 89 միավորով: Բարվոք է վիճակը նաև Շվեդիայում ու Նորվեգիայում: Ամենալուրջ խնդիրները կոռուպցիայի հետ կապված արձանագրվել են Աֆղանստանում, Սոմալիում ու Կորեայում: ԱՊՀ-ում ամենաքիչ կոռումպացված երկրներն են Հայաստանը, Մոլդովան ու Բելառուսը: Ընդհանուր առմամբ կոռուպցիայի հետ խնդիրներ ունեն գրեթե 70 երկրներ: Օրերս, ինչպես հայտնում է Newsru.co.il-ն, Gallup ընկերությունը հրապարակել է սոցհարցման արդյունքները, որի նպատակն է. որոշել, թե մոլորակի 143 երկրներից որի քաղաքացիներն են տառապել 2012 թվականին: Երրորդ տարին անընդմեջ տխուր առաջնությունն այդ հարցման արդյունքում պատկանում է Բուլղարիային, որի քաղաքացիների 39 տոկոսը համարում է իր կյանքը բավականին վատ, որպեսզի դա «տառապանք» անվանեն: Երկրորդ տեղում Հայաստանն է՝ 37 տոկոսով: Թոփ-10-ում են նաև Կամբոջան՝ 34 տոկոս, Հաիթին՝ 32 տոկոս, Հունգարիան՝ 32 տոկոս, Մադագասկարը՝ 31 տոկոս, Մակեդոնիան՝ 31 տոկոս, Իրանը՝ 31 տոկոս, Սիրիան՝ 29 տոկոս, Աֆղանստանը՝ 29 տոկոս: Մյուսներից պակաս տառապող երկրների ցանկում առաջին տեղը զբաղեցրել է Իսլանդիան 1 տոկոսով, Քաթարը՝ 1 տոկոսով, Շվեդիան՝ 1 տոկոսով, Նորվեգիան՝ 1 տոկոսով, ԱՄԷ-ն՝ 2 տոկոսով, Շվեյցարիան՝ 2 տոկոսով, Սոմալիլենդը, որը չճանաչված ինքնահռչակ պետություն է Սոմալիի հյուսիսում՝ 2 տոկոսով, Վենեսուելան՝ 2 տոկոսով, Ավստրալիան՝ 2 տոկոսով, Կանադան՝ 2 տոկոսով: Gallup-ի սոցիոլոգները հարցման մասնակիցներին պայմանականորեն բաժանել են երեք կատեգորիայի՝ «բարգավաճում», «պայքար», «տառապանք», ըստ նրանց հավաքած միավորների 10-բալանոց սանդղակում, որով նրանք գնահատել են իրենց ապագան: 0-4 դիապազոնի պատասխանները գնահատվում են որպես «տառապանք», նույնիսկ եթե հարցման մասնակիցը չի օգտագործել այդ բառը: 143 երկրներից 20-ի չափահաս բնակչության մոտ մեկ քառորդը տառապում է ըստ այդ սանդղակի: Այդ երկրները գտնվում են մոլորակի տարբեր ծայրերում, և ընդգրկում են նաև ճգնաժամից տառապող Եվրոպայի վեց երկրներ: Թեև, անշուշտ, այդ ցուցանիշով առաջատարը հարավասիական տարածաշրջանն է, որտեղ տառապում է չափահաս բնակչության 24 տոկոսը, հաջորդում է Բալկանյան թերակղզին՝ 21 տոկոսով, Մերձավոր Արևելքն ու Հյուսիսային Աֆրիկան: Ինչպես և սպասվում էր, առավել երջանիկ են հարուստ երկրները, ինչպես նաև ի զարմանս սոցիոլոգների, Թաիլանդը, Վենեսուելան, Նիգերիան, Սոմալին ու Լիբիան, որոնք համարվում են «զարգացող»: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |