2013-ի 11 ամսում «Զվարթնոց»-ով 1,5 մլն ուղևոր է փոխադրվել![]() 18 դեկտեմբերի 2013 - 13:03 AMT PanARMENIAN.Net - 2013թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի միջոցով փոխադրվել է 1 538 391 ուղևոր` 2012 թվականի նույն ժամանակահատվածի 1 554 982 ուղևորի համեմատ: Այս մասին հայտնում են Հայաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից: Նշված ժամանակահատվածում երկիր է ժամանել 768 825 մարդ` 2012 թվականի 763 334 -ի դիմաց, մեկնել է 769 566 մարդ` 2012 թվականի 791 648 -ի դիմաց: Ընդ որում, նշված ժամանակահատվածում «Զվարթնոց» օդանավակայանով տեղափոխվել է մոտ 9 199 տոննա բեռ` 2012թ. 10 794 տոննայի դիմաց: Մասնավորապես, արտահանվել է 5 412 տոննա բեռ` 2012թ. 5 775 տոննայի դիմաց և ներկրվել է 3 787 տոննա` 2012թ. 5 019 տոննայի դիմաց: Թռիչքների ու վայրէջքների ընդհանուր թիվն օդանավակայանում հաշվետու շրջանում կազմել է 7 882 ` 2012թ. նույն շրջանի 9 595 -ի դիմաց: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |