Գյուղնախարարություն. Նախատոնական օրերին ձուն չի թանկանա, մսի պակաս էլ չի լինի

Գյուղնախարարություն. Նախատոնական օրերին ձուն չի թանկանա, մսի պակաս էլ չի լինի

PanARMENIAN.Net - Գյուղնախարարությունը չի կանխատեսում ձվի պակաս Հայաստանի ներքին շուկայում, ինչպես նախատոնական օրերին, այնպես էլ հաջորդ տարվա ընթացքում:

Ըստ նախարարության, 2013 թվականին ձվի արտադրության ծավալները Հայաստանում կազմել են 690 մլն հատ ձու, ինչը 32 միլիոնով ավելի է, քան նախորդ տարում: Հայաստանի ներքին շուկայում ձվի պահանջարկը կազմում է օրական 800-900 հազար հատ, իսկ տոնական օրերին, մասնավորապես Ամանորին և Սբ Զատկին նախորդող օրերին, պահանջարկն աճում է: Ուստի, պակասից խուսափելու համար տոներից մի քանի ամիս առաջ երկիր են ներկրվում ածան հավերի նոր խմբաքանակներ, որոնք ապահավում են լրացուցիչ օրական 100-150 հազար ձու:

Եկող տարվա հունիսի ավարտին գյուղնախարարությունն ակնկալում է ձվի արտադրության ավելցուկ, արդյունքում ձվի գինը կարող է նվազել 6-7 տոկոսով:

Հավկիթի գնի աճը 2013թ. նոյեմբերին, 2012թ. նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 30 տոկոս։ Հոկտեմբերի համեմատ հավկիթը թանկացել է 0,1 տոկոսով, իսկ հոկտեմբերին, 2012թ. նույն ժամանակահատվածի համեմատ, գների աճը կազմել է 33,5 տոկոս։

Որոշ փորձագետներ այս թանկացումը բացատրեցին կերի գնի բարձրացմամբ, ինչպես նաև` արտադրության ծավալների նվազումով։

Հայաստանում հավկիթի թանկացումը պայմանավորված է էներգակիրների սակագների բարձրացմամբ, ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը։ «Էներգակիրների սակագների բարձրացումից, հանրապետությունում այս տարի բարձրացել են նաև ձվերի կոնտեյներների գները, ինչն ազդել գնագոյացման վրա»,– ասաց Հովհաննիսյանը։

Խոշոր եղջերավոր անասունի գլխաքանակը Հայաստանում 2013 թ. ավելացել է 10 հազարով` կազմելով 671 հազար գլուխ, հայտնել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանը։ Բաղիյանը, մասնավորապես, հայտնեց, որ 2013 թվականին ոչխարի և այծի գլխաքանակն ավելացել է շուրջ 40 հազարով` մինչև 705 հազար, իսկ խոզի գլխաքանակը մի փոքր ավելացել է նախորդ տարվա համեմատ` կազմելով 145 հազար։

Փոխնախարարը նշեց, որ անասունի գլխաքանակի աճը 2013 թվականին նպաստել է նաև խոշոր և մանր եղջերավոր անասունի և թռչնի մսի (կենդանի քաշով) իրացման ծավալների մեծացմանը։ Ըստ նրա, 2013 թվականին այդ ցուցանիշն ավելացել է մոտ 10-15 հազար տոննայով` կազմելով մոտ 145 հազար տոննա։

«2013 թվականին, ինչպես և նախորդ տարի, հանրապետությունում գրանցվել է անասունի գլխաքանակի աճ։ Գյուղատնտեսության նախարարությունը կշարունակի քայլեր կատարել այդ ցուցանիշների բարձրացման ուղղությամբ»,– ուրբաթ ասաց նա մամուլի ասուլիսում։

Անցնող տարում Հայաստանից շուրջ 100 հազար գլուխ ոչխար է արտահանվել։ «Անցյալ տարի այդ ցուցանիշը կազմել է շուրջ 75 հազար գլուխ»,– ասաց Բաղյանը։ Բաղյանը տեղեկացրեց, որ հիմնականում արտահանվել է Իրան, ոչ մեծ մաս էլ` Իրաք, հայտնում է «ԱՌԿԱ» գործակալությունը:

Միաժամանակ գյուղատնտեսության փոխնախարարը նշեց, որ ոչխարների արտահանման ծավալների ավելացումը պայմանավորված է ընթացիկ տարում դրանց գլխաքանակի ավելացմամբ։

Ըստ Գյուղատնտեսության նախարարության տվյալների, 2013թ.–ին ոչխարների և այծերի գլխաքանակն ավելացել է շուրջ 40 հազարով` կազմելով 705 հազար գլուխ։

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---