ԱՄՆ-ում սաստիկ ցրտի պատճառով աճել են նավթի գները![]() 8 հունվարի 2014 - 15:34 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 8-ին նավթի համաշխարհային գներն աճել են ԱՄՆ տարածքի մի մասում էքստրեմալ ցածր ջերմաստիճանի պատճառով, քանի որ մեծացել է ջեռուցման համար վառելիքի պահանջարկը: Այդ են վկայում սակարկությունների տվյալները, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Brent Crude Oil տեսակի նավթային խառնուրդի փետրվարյան ֆյուչերսների գինն աճել է 0,62 դոլարով՝ հասնելով 107,35 դոլարի մեկ բարելի համար: WTI տեսակի թեթև նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,24 դոլարով՝ հասնելով 93,67 դոլարի մեկ բարելի դիմաց: ԱՄՆ մի շարք նահանգներում ցուրտ արկտիկական օդային զանգվածների ներթափանցման պատճառով հաստատվել է վերջին 20 տարիների համար ռեկորդային ցածր ջերմաստիճան: Հատկապես տուժել են սաստիկ ցրտից ու սառցե քամուց երկրի կենտրոնական ու արևելյան շրջանները: Հղումներ թեմայով. ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |