ԱՄՆ-ում սաստիկ ցրտի պատճառով աճել են նավթի գները

ԱՄՆ-ում սաստիկ ցրտի պատճառով աճել են նավթի գները

PanARMENIAN.Net - Հունվարի 8-ին նավթի համաշխարհային գներն աճել են ԱՄՆ տարածքի մի մասում էքստրեմալ ցածր ջերմաստիճանի պատճառով, քանի որ մեծացել է ջեռուցման համար վառելիքի պահանջարկը: Այդ են վկայում սակարկությունների տվյալները, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Brent Crude Oil տեսակի նավթային խառնուրդի փետրվարյան ֆյուչերսների գինն աճել է 0,62 դոլարով՝ հասնելով 107,35 դոլարի մեկ բարելի համար: WTI տեսակի թեթև նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,24 դոլարով՝ հասնելով 93,67 դոլարի մեկ բարելի դիմաց:

ԱՄՆ մի շարք նահանգներում ցուրտ արկտիկական օդային զանգվածների ներթափանցման պատճառով հաստատվել է վերջին 20 տարիների համար ռեկորդային ցածր ջերմաստիճան: Հատկապես տուժել են սաստիկ ցրտից ու սառցե քամուց երկրի կենտրոնական ու արևելյան շրջանները:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---