Ըստ փորձագետների, ՀՀ-ում տնտեսական իրավիճակը կարող է բարելավվել ՄՄ-ին անդամակցելուց հետո

Ըստ փորձագետների, ՀՀ-ում տնտեսական իրավիճակը կարող է բարելավվել ՄՄ-ին անդամակցելուց հետո

PanARMENIAN.Net - Ռուսաստանցի փորձագետ Իգոր Լեոնիդովը վերլուծել է ԱՊՀ երկրների տնտեսական զարգացումը 2013 թվականին: Մասնավորապես, ըստ նրա, առաջատարների շարքում են հայտնվել ԱՊՀ հարավի երկրները, որտեղ պետությունը շարունակում է խթանել ներքին պահանջարկը, ստեղծել նոր աշխատատեղեր ու նպաստում է սոցիալ-տնտեսական նախագծերի բանկային ֆինանսավորմանը: Համագործակցության այլ երկրներում էկոնոմիկան, պատկերավոր ասած, միայն գոյատևում է: Այդպիսին են «Մակրոմոնիտորինգ ԱՊՀ» Եվրասիական զարգացման բանկի հետազոտման արդյունքները, նշել է նա, հայտնում է «Ստոլետիե» Պատմական հեռանկարների հիմնադրամի տեղեկատվական, վերլուծական պարբերականը:

Եթե ԱՊՀ տնտեսական աճի առավելագույն տեմպերը 2013 թվականին գրանցվել են Միջին Ասիայում, ապա նվազագույնը՝ Ռուսաստանում, Հայաստանում ու Բելառուսում: Իսկ Ուկրաինայում տնտեսությունն առավել ևս «անկում է» ապրել:

Ինչպես նշել է Իգոր Լեոնիդովը, Ադրբեջանում ՀՆԱ աճը գնահատվում է մոտ 5 տոկոս, Հայաստանում՝ մոտ 2 տոկոս: Սակայն, ինչպես ենթադրում են փորձագետները, տնտեսական իրավիճակը Հայաստանում կարող է բարելավվել Մաքսային միությանն անդամակցելուց հետո:

Փոխարենը Միջին Ասիայի երկրներում ՀՆԱ աճը ավելի բարձր է եղել, քան ԱՊՀ մյուս երկրներում: Ղազախստանում այդ ցուցանիշը կազմել է 5,7 տոկոս, իսկ Թուրքմենստանում ու Ուզբեկստանում՝ համապատասխանաբար, 10 և 8 տոկոս: Ըստ հետազոտության, տնտեսական աճի նման տեմպերն այդ երկրներում «կապված են կայուն ներքին պահանջարկի հետ, որը խթանում է պետությունը, էկոնոմիկայի բանկային վարկավորման շահավետ պայմանների հետ», ինչպես նաև պայմանավորված է պետական տնտեսական ծրագրերի իրականացմամբ: Եվ, կրկին, նավթագազային գործոնը՝ ըստ ՎԶԵԲ հետազոտության, գազի արտահանման երթուղիների ընդլայնումը (Ղազախստանը, Թուրքմենստանն ու Ուզբեկստանը գազի ու նավթի խոշոր արտահանողներ են) լրացուցիչ խթան հանդիսացավ նույն երկրներում տնտեսական դինամիկայի համար:

Մինչդեռ նոր աշխատատեղերի ստեղծման տեմպերով արդյունաբերության, էներգետիկայի ու գյուղատնտեսության մեջ Ղազախստանն ու Թուրքմենստանը նախկինի պես առաջատարի դիրքերում են ԱՊՀ-ում:

Ինչպես հավելել է ռուս փորձագետը, նշված հետազոտությունը կրկին հաստատեց, որ ԱՊՀ երկրների տնտեսություններում վճռորոշ գործոնը շարունակում է մնալ պետության տնտեսական քաղաքականության բնույթը և նրա ապահովվածությունը հումքային, մասնավորապես, նավթային և գազային, ռեսուրսներով:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---