2 մայիսի 2006 - 17:24 AMT
Խոսելով Հայաստանի` ԵՄ եւ ՆԱՏՕ ընդգրկվելու մասին` Ա. Բաղդասարյանը «երկարաժամկետ հեռանկար է» նկատի ունեցել
Ազգային Ժողովի խոսնակ Արթուր Բաղդասարյանը այսօր կայացած խորհրդարանի նիստի ժամանակ հայտարարեց, որ, խոսելով Հայաստանի` Եվրամիություն եւ ՆԱՏՕ ընդգրկվելու հեռանկարից, նկատի է ունեցել երկարաժամկետ հեռանկարը: Նշելով, որ ԵՄ եւ ՆԱՏՕ ընդգրկվելու հարցերը այսօր Հայաստանի արտաքին քաղաքկանության մեջ գերակայող տեղ չեն գրավում, Արթուր Բաղդարյանը ավելացրեց, որ Հայաստանի ապագան տեսնում է մեծ եվրոպական ընտանիքում, ինչը «չի հակասում հայ-ռուսական համագործակցությանը»: Հիշեցնենք, որ գերմանական թեթրին տված հարցազրույցում Արթուր Բաղդարյանը հայտարարել էր, որ Հայաստանի ապագան տեսնում է ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի կազմում, ինչի համար քննադատության էր ենթարկվել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից: