Թուրքիայի Ժողովրդական հանրապետական կուսակցությունը ցավակցել է Ցեղասպանության զոհերի ժառանգներին24 ապրիլի 2014 - 11:31 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի Ժողովրդական հանրապետական կուսակցության փոխնախագահ Ֆարուկ Լողօղլուն հայտարարել է, որ իրենց կուսակցությունը նույնպես խաղաղություն է մաղթում 20-րդ դարասկզբին զոհված բոլոր քաղաքացիների հոգիներին և ցավակցում է նրանց թոռներին: Ինչպես գրում է Sabah-ը, Թուրքիայի Ժողովրդական հանրապետական կուսակցության փոխնախագահ Ֆարուկ Լողօղլուն, անդրադառնալով վարչապետ Էրդողանի հայտարարությանը, նշել է, որ այն ուշացած է. «Ինչո՞ւ այսքան ուշ: Երկար տարիներ զբաղեցնելով վարչապետի պաշտոնը՝ Էրդողանը 2014 թվականն ընտրեց: Այս հարցը պետք է ուսումնասիրել», -ասել է Լողօղլուն, որը նաև ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան է եղել: Նախօրեին վարչապետ Էրդողանը հանդես եկավ հայտարարությամբ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 99-ամյակին: «Հույսով և հավատով, որ նմանատիպ սովորություններ ու ավանդույթներ ունեցող հին ժողովուրդները, որոնք միևնույն, բարդ աշխարհագրական տարածքին են պատկանում, կարող են միասին ու արժանի կերպով հիշել իրենց անցյալն ու կորուստները: Մենք ցանկանում ենք, որ 20-րդ դարի սկզբին զոհված հայերի հոգիները խաղաղությամբ հանգչեն, իսկ նրանց թոռներին հայտնում ենք մեր ցավակցությունը: Մենք հիշում ենք Օսմանյան կայսրության բոլոր քաղաքացիներին, ինչ կրոն էլ նրանք դավանեն և ինչ ազգության էլ պատկանեն, որոնք զոհվեցին այդ շրջանում նման պայմաններում: Թող հանգչեն խաղաղությամբ», -հայտարարել է նա: Հղումներ թեմայով. Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |