Հակադիֆամացիոն լիգան վերանայել է դիրքորոշումը՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը

Հակադիֆամացիոն լիգան վերանայել է դիրքորոշումը՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Հակադիֆամացիոն լիգան (ADL) մայիսի 19-ին հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ներկայացրել է դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ, հայտնում է Ամերիկայի Հայկական համագումարը (ԱՀՀ): «Քանի որ կրկին արծարվծում է Հայոց ցեղասպանության հարցում Հակադիֆամացիոն լիգայի դիրքորոշման հարցը, կցանկանայինք հստակեցնել՝ հաստատելով այն, ինչ ասել ենք 2008 թվականի օգոստոսին: Հակադիֆամացիոն լիգան ճանաչում է Հայոց ցեղասպանությունը»,-ասվում է ADL հայտարարության մեջ:

«Մեր հայտարարությունը 2008 թվականի հայտարարության վերամշակված տարբերակն է: Սակայն 2007 թ. հայտարարության մեջ Հակադիֆամացիոն լիգայի ազգային տնօրեն Աբրահամ Ֆոքսմանը խուսափեց «ցեղասպանություն» բառեզրի կիրառումից Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածի մասին խոսելիս»,-ասվում է փաստաթղթում:

Հակադիֆամացիոն լիգայի հայտարարությունը հաջորդեց ԱՄՆ հրեական համայնքի ապրիլի 23-ի հայտարարությունը, որտեղ կոչ արվեց թուրքական կառավարությանը հաշվի նստել Հայոց ցեղասպանության փաստի հետ:

2007 թ. սեպտեմբերին Հակադիֆամացիոն լիգայի (ADL)տնօրեն Ֆոքսմանը Թուրքիայի վարչապետ Էրդողանի հետ հանդիպումից հետո ասաց. «Վարչապետը կոչ է արել Թուրքիային ու Հայաստանին միասնական հանձնաժողով ստեղծել, որը կուսումնասիրի պատմական փաստերը և ակնկալում է, որ ԱՄՆ հրեական համայնքը կսատարի Թուրքիային այս հարցում: Բարեկամների միջև լինում են տարաձայնություններ, ինչպես, օրինակ Լիգայի կողմից ցեղասպանության ճանաչումը: Սակայն, այդ հարցը չի կարող առարկա դառնալ Հայոց ցեղասպանության մասին Կոնգրեսի թիվ 106 բանաձևի ընդունման համար»:

Ամերիկայի Հայկական համագումար (Armenian Assambly of America), համաամերիկյան հայկական կազմակերպություն է: Հիմնադրվել է 1972 թվականին։ Կենտրոնը Վաշինգտոնում է, գրասենյակներ ունի Լոս Անջելեսում և Երևանում։Հիմնադիր անդամներն են ձեռնարկատերեր Ստեփան Մուկարն ու Հրայր Հովնանյանը, ինժեներ Լիոնել Գալստյանը, իրավաբաններ Ռոբերտ Մրամ Գալուստյանն ու Հայկ Տեր-Մանուելյանը, գիտնականներ Ջան Հաննեսյան Կրտսերը, Հայկազ Գրիգորյանը և Ռիչարդ Հովհաննիսյանը։

Հակադիֆամացիոն լիգան (ADL)ամերիկյան իրավապաշտպան հասարակական քաղաքական կազմակերպություն է, որը հակազդում է հակասեմիթիզմին ու այլատյացության այլ դրսևորումներին հրեաների հանդեպ: Հիմնվել է կազմակերպությունը 1913 թ. «Բնեյ Բրիտ» հրեական կազմակերպության կողմից, կենտրոնակայանը գտնվում է Նյու Յորքում, ունի մոտ 30 բաժանմունք ԱՄՆ-ում ու 3 բաժանմունք այլ երկրներում: Տարեկան բյուջեն կազմում է 50 մլն դոլար, տնօրենն է Աբրահամ Ֆոքսմանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---