Անվճար Wi-Fi` սահմանամերձ Վահան գյուղի դպրոցին

Անվճար Wi-Fi` սահմանամերձ Վահան գյուղի դպրոցին

PanARMENIAN.Net - Հայաստանի հյուսիսարևելյան վահանը` Գեղարքունիքի մարզի Վահան գյուղը, Ադրբեջանի հետ 28 կմ երկարությամբ սահման ունի: Երևանից 128 կմ հեռավորության վրա գտնվող այս գյուղն ունի հերոսական պատմություն: Տարածքի սահմանամերձ լինելու հանգամանքը տեղաբնակներին ստիպում է միշտ սթափ լինել և հակառակորդի տեսադաշտում ապրել զգոն սահմանապահի կարգավիճակով:

Սահմանամերձ գյուղերն ուշադրության կենտրոնում պահելու ՎիվաՍել-ՄՏՍ-ի ռազմավարությունն այս համայնքում զգացել են 2008 թվականին, երբ գյուղի գազատարի կառուցման անհրաժեշտություն կար: Այժմ էլ Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն առաջնորդվում է բիզնես շահն ու պատասխանատվությունը չտարանջատելու սկզբունքով:

Իրականացվող հերթական ծրագրի շահառուներն այս անգամ դպրոցականներն են եղել: 171 աշակերտ ունեցող գյուղի միջնակարգ դպրոցին մեկ տարի անվճար օգտագործման իրավունքով տրամադրվել է 3G Wi-Fi երթուղիչ` «ՄՏՍ կոնեկտ սահմանափակ» հատուկ ինտերնետ փաթեթով, որը թույլ կտա վերահսկել դիտվող կայքերը՝ սահմանափակելով երեխաների մուտքն իրենց համար չնախատեսված էջեր: Փաթեթի շնորհիվ ծնողներն ու ուսուցիչները կազատվեն ինտերնետից օգտվող աշակերտներին անվերջ վերահսկելու անհնարին առաքելությունից:

Հասարակության մասին հոգ տանելու` ՎիվաՍել-ՄՏՍ-ում ամրագրված արժեքային համակարգը, վարքագիծ է դարձել նաև աշխատակիցների համար: Հաշվապահության և ֆինանսների վարչության աշխատակիցների անձնական ներդրման արդյունքում հավաքված շուրջ 2 մլն դրամով, դպրոցի շենքում կառուցվել է սանհանգույց:

Հիմնադրման օրվանից` 2005-ի հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակահատվածում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Ընկերությունը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 ստանդարտով (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ):

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---