Սորբոնից պրոֆեսորը դասախոսություններ է կարդացել ԵՊԼՀ ու ԵՊՀ ուսանողների համար26 մայիսի 2014 - 18:27 AMT PanARMENIAN.Net - ԵՊԼՀ-ի Ակադեմիական նվաճումների կենտրոնը մայիսի 15-24-ը հյուրընկալել էր Փարիզի Սորբոնի համալսարանի պրոֆեսոր Բեռնար Ֆրանկոյին համեմատական գրականության դասախոսությունների շարք կարդալու։ «Աջակցություն ֆրանսալեզու մագիստրոսական կրթությանը» ծրագրի շրջանակում անցնող այդ դասախոսությունները նախատեսված էին ԵՊԼՀ-ի ու ԵՊՀ-ի մագիստրատուրայի ուսանողների համար, անցնում էին Ֆրանկոֆոն Համալսարանների Ասոցիացիայի (AUF) ֆինանսական աջակցությամբ: Միջոցառման շրջանակում պրոֆեսոր Ֆրանկոն հանդիպեց ուսանողներին, պատասխանի բազմաթիվ հարցերի՝ երկու համալսարանների գործակցության հետագա զարգացման, Փարիզ-Սորբոն համալսարանի հետ համադիպլոմավորմամբ, 2014-2015 ուս. տարում մեկնարկող երկու նոր մագիստրոսական մասնագիտացումների՝ «Համեմատական և ֆրանսիական գրականություն» և «Հրատարակչական գործ. Թվային հրատարակություն» մասին: Երկրորդ կրթական ծրագիրն առաջին անգամ է ներդրվում ԵՊԼՀ-ում և Հայաստանում նախադեպը չունի: Համաշխարհային ու տեղական շուկայում մեծ պահանջարկ ունեցող այս մասնագիտությունը, որն իր ավանդական բովանդակությունից զատ (խմբագրում, էջադրում, շապիկի և տիտղոսաթերթի գեղարվեստական ձևավորում) նախատեսում է նաև տեղեկատվության թվային հենարանների, աղբյուրների, թվային գրքերի, լրագրության, գովազդների (ePub), խտասկավառակների (CD, DVD) ստեղծում, մեծ հեռանկարներ է բացում շրջանավարտների համար: Մշակութային արդյուբերության այս ճյուղի՝ թվային հրատարակության զարգացումը Հայաստանում թույլ կտա թարգմանության, ինչպես նաև նոր թվային արտադրանքի միջոցով համաշխարհային հանրությանը ներկայացնել Հայաստանի պատմությունն ու մշակույթը: Մասնագիտության յուրօրինակությունն ու առավելությունը նաև այն է, որ անհատը հնարավորություն կունենա աշխատանքի տարաբնույթ առաջարկներ ստանալ, ինչպես նաև կատարել դրանք համացանցի միջոցով: Համադիպլոմավորման վերաբերյալ միջհամալսարանական համաձայնագրի շրջանակում ուսումնառության երկրորդ տարում ուսանողները կուսանեն Սորբոնի համալսարանում և երկու համալսարանի դիպլոմներ կստանան: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ղազախստանի ԱԳՆ․ Միջնորդության մասին խոսք չկա՝ բանակցելու են բացառապես ՀՀ-ն ու Ադրբեջանը «Մենք լոկ բարի կամքի ծառայություն ենք տրամադրում՝ այսպես կոչված good offices»,– ասել է նա «Հայաքվեի» կոչը՝ միասնական ճակատ ձևավորել, կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնել Նաև է կոչ է արվել իշխանական պատգամավորներին դուրս գալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Օսկանյան. Արցախի հարցը փակված չէ Նա նշել է, որ Հայաստանն այսքան խոցելի է դարձել հիմնականում այն պատճառով, որ մենք կորցրել ենք Արցախը Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը |