Մասաչուսեթսում ֆիլմ կցուցադրվի հայտնի գրող Զաբել Եսայանի մասին10 հունիսի 2014 - 11:03 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 12-ին Մասաչուսեթսի Ուոթերթաունի հանրային գրադարանում կցուցադրվի հայտնի հայ գրող Զաբել Եսայանին նվիրված «Զաբել Եսայանին որոնելիս» 40-րոպեանոց փաստագրական ֆիլմը: Առաջին անգամ ֆիլմը ցուցադրվեց Բոստոնում 2011 թվականին, որից հետո Հայ կանանց միջազգային ասոցիացիայի (AIWA) անդամները որոշեցին անգլերեն թարգմանել ու հրատարակել Եսայանի երկու գրքերը՝ «Սիլիդարի այգիները» հուշերն ու «Հոգիս աքսորյալ» վեպը: Ֆեմինիստական շարժման ակտիվիստ ու գրող Զաբել Եսայանը (1878-1943) XIX-XX դարասկզբի հայ մտավորականության ամենաականավոր ներկայացուցիչներից էր: Նրա բազմաթիվ պատմվածքները, էսսեները, վեպերն ու ճամփորդական նոթերը արտացոլում են աղետալի իրադարձությունները, որ տեղի էին ունենում Թուրքիայի հայերի կյանքում, և մեծ տարածում էին ստացել: Իսկ այսօր դրանք գրեթե մոռացված են: Փաստագրական ֆիլմը Եսայանի մասին հիշողությունը վերակենդանացնելու ճանապարհին առաջին քայլն է: Այն նկարահանվել է Հայաստանում: Հեղինակներն են լիբանանահայ Լարա Ահարոնյանը, որը գլխավորում է Կանանց ռեսուրսային կենտրոնը Երևանում, և Թալին Սուջյանը Ստամբուլից, որն այժմ դասավանդում է Մյունխենի համալսարանում: Զաբել Եսայանը (Հովհաննիսյան) ավարտել է Սկյուտարի Ս. Խաչ վարժարանը (1892), Փարիզում հետևել Սորբոնի և Քոլեջ դը Ֆրանսի գրականության ու փիլիսոփայության դասընթացներին։ Առաջին արձակ բանաստեղծությունը «Երգ առ գիշեր» 1895-ին լույս է ընծայել Արշակ Չոպանյանի «Ծաղիկ» հանդեսում, այնուհետև «Մասիս», «Անահիտ», «Արևելյան մամուլ», «Ազատանարտ» և այլ պարբերականներում հրատարակել է նովելներ, պատմվածքներ, գրականագիտական հոդվածներ, թարգմանություններ։ Եսայանի ստեղծագործական հասունության արտահայտությունը եղան «Սկյուտարի վերջալույսներ» (1905, «Արևելյան մամուլ»), «Կեղծ հանճարներ» (1905,«Արևելյան մամուլ»), «Հլուները և ըմբոստները» (1906, «Ազատ բեմ»), «Շնորքով մարդիկ» (1907) վիպակները, որոնք աչքի են ընկնում հոգեբանական վերլուծությունների խորությամբ, իրականության ռեալիստական պատկերմամբ։ Եսայանը 1908-ին վերադարձել է Կ.Պոլիս, Ադանայի ջարդերի կապակցությամբ ստեղծված պատվիրակության կազմում 1909-ին մեկնել Կիլիկիա, «Ազատամարտ» թերթում տպագրել հոդվածներ աղետի մասին։ Կիլիկիայի հայության ողբերգությունը նկարագրել է «Ավերակներու մեջ» (1911) գրքում, «Անեծքը» (1911) և «Նոր հարսը» (1911) պատմվածքներում։ 1915-ին խույս տալով ձեռբակալությունից՝ ապաստանել է Թիֆլիսում, Եղեռնի մասին հիշողություններ հրատարակել Բաքվի «Գործ» ամսագրում։ 1918-ին Մերձավոր և Միջին Արևելքի երկրներում կազմակերպել է հայ տարագիրների և ողբերի հավաքման ու տեղավորման գործը։ Այդ տարիներին գրել է «Վերջին բաժակը» (1916), «Հոգիս աքսորյալ» (1919) վիպակները, բողոքել քաղաքական և սոցիալական անարդարությունների դեմ։ 1926-ին այցելել է Հայաստան և ստացած տպավորություններն ամբողջացրել «Պրոմեթեոս ազատագրված» (1928) գրքում։ 1933-ին հաստատվել է Խորհրդային Հայաստանում։ Եսայանը հրատարակել է հոդվածներ՝ նվիրված գրականության ու արվեստի հարցերին, կատարել թարգմանություններ Մետեռլինկից («Մահը», «Իմաստություն ու ճակատագիր»): Նա ստալինյան հետապնդումների զոհ դարձավ, աքսորվեց 1937 թ. և մահացավ անհայտ հանգամանքներում, հավանաբար 1943-ին: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |