ՌԴ Դաշնության խորհուրդը վավերացրել է ՀՀ հետ ռազմատեխնիկական գործակցության մասին պայմանագիրը

ՌԴ Դաշնության խորհուրդը վավերացրել է ՀՀ հետ ռազմատեխնիկական գործակցության մասին պայմանագիրը

PanARMENIAN.Net - Հունիսի 25-ին Ռուսաստանի ՌԴ Դաշնության խորհուրդը վավերացրել է ՀՀ հետ ռազմատեխնիկական գործակցության մասին պայմանագիրը:

Փաստաթուղը ստորագրվել էր Երևանում 2013 թ. հունիսի 25-ին: Ինչպես ասվում է դաշնային օրենքի նախագծի բացատրական գրության մեջ, «Պայմանագրի առարկան է ռազմական նշանակության ապրանքների առաքումների իրականցման կարգը կողմերի ազգային զինված ուժերի, զինվորական ստորաբաժանումների, իրավապահ մարմինների ու հատուկ ծառայությունների սպառազինման նպատակով: Ըստ պայմանագրի, ռազմական նշանակության արտադրանքի առաքումը կիրականացվի կողմերի լիազորված կազմակերպությունների կնքած պայմանագրերին համաձայն՝ առանց այդ ապրանքների ներմուծման (արտահանման) արտոնագրերի: Նախատեսվում է, որ պայմանագրերը կնքելու են կողմերի լիազոր կազմակերպություններն ըստ ռազմական նշանակության արտադրանքի ցանկի, որը կողմերը առաքելու են միմյանց ըստ հաստատված ցուցակների քաղվածքների, կողմերից յուրաքանչյուրի մաքսային օրենսդրության համաձայն:

Ենթադրվում է, որ վավերացումից հետո համաձայնագրի իրականացման համապատասխան մեխանիզմը կորոշի Ռուսաստանի Դաշնության նախագահը և թույլ կտա կարգավորել գործադիր իշխանության դաշնային մարմինների փոխազդեցության կարգը: Ըստ «Օտարերկրյա պետությունների հետ ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության մասին» ՌԴ Դաշնային օրենքի 5-րդ հոդվածի, պետական կանոնակարգման ու ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում պետական մենաշնորհի իրականացման հիմնական միջոցներն են ռազմական նշանակության արտադրանքի ներկրման և արտահանման արտոնագրումը և ռազմական նշանակության արտադրանքի ոլորտում արտերկրի հետ առևտրային գործունեություն իրականացնելու իրավունք չունեցող ռուսական կազմակերպությունների մասնակցության բացառումը:

Պայմանագրով նախատեսվում են այլ կանոններ, որոնք նախատեսված չեն ՌԴ օրենսդրությամբ: Ուստի, ըստ 1995 թ. հուլիսի 15-ի թիվ 101 «Ռուսաստանի Դաշնության միջազգային պայմանագրերի մասին» Դաշնային օրենքի 15 հոդվածի 1 կետի ա ենթակետի, պայմանագիրը ենթակա է վավերացման:

Փաստաթղթի վավերացումը լրացուցիչ միջոցներ չի պահանջի դաշնային բյուջեից, քանի որ իրացվելու է այն հատկացումների շրջանակում, որոնք կատարվում են համապատասխան դաշնային մարմիններին ու գործադիր իշխանությանը դաշնային բյուջեից»:

ՌԴ նախարարների կաբինետը հավանություն էր տվել պայմանագրին և փոխանցել է այն նախագահին վավերացման ներկայացնելու համար փետրվարի 28-ին:

Մարտի 26-ին ՌԴ կառավարությունը վավերացման համար նախագահ Վլադիմիր Պուտինի հաստատմանը ներկայացրեց Հայաստանի հետ ռազմատեխնիկական գործակցության զարգացման մասին պայմանագիրը:

ՀՀ խորհրդարանը վավերացրել էր ամռանը ստորագրված պայմանագիրը 2013 թվականի դեկտեմբերի 4-ին:

2013-ի հունիսին ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևի Հայաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ ՀՀ-ն ու ու ՌԴ-ն ստորագրել էին ռազմատեխնիկական գործակցության մասին պայմանագիրը:

ՌԴ կողմից փաստաթուղթը ստորագրել է Ռուսաստանի Դաշնության ռազմատեխնիկական համագործակցության գծով դաշնային գործակալության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինը, իսկ հայկական կողմից՝ ՊՆ ղեկավար Սեյրան Օհանյանը: այմանագրով նախատեսվում է, որ կողմերը միմյանց ռազմական նշանակության արտադրանքը կառաքեն նույն բնութագրերով և նույն համալրմամբ, ինչ սեփական ազգային զինված ուժերի, այլ զորքերի, զինվորական ստորաբաժանումների, իրավապահ մարմինների ու հատուկ ծառայությունների համար: Բացի այդ, պայմանագիրը իրավունք է վերապահում ռազմական նշանակության արտադրանք առաքող կողմին վերահսկել նրա առկայությունն ու կիրառումն ըստ նշանակության, որի կարգը կողմերը կսահմանեն լրացուցիչ համաձայնագրով:

Բացի այդ կողմերը պայմանավորվել են, որ քայլեր կձեռնարկվեն ՀՀ ռազմական ենթակառուցվածքները զարգացնելու ուղղությամբ: Մասնավորապես, խոսքը վերաբերում է ռազմական արդյունաբերության ոլորտում նոր համատեղ ձեռնարկությունների ստեղծմանը: Կստեղծվեն նաև սահմանապահների ու ԱԻՆ մասնագետների պատրաստման կենտրոններ: Հայաստանի ՊՆ-ն Ռուսաստանի օգնությամբ կստեղծի վերանորոգման բազա ոչ միայն ցամաքային զորքերի, այլև ՀՕՊ և ՌՕՈւ սպառազինության համար:

Ըստ որոշ տվյալների, ուղիղ գնումներ են նախատեսվում ՌԴ ռազմական գործարաններից: 2013 թ. հոկտեմբերի 4-ին Երևանում ՀԱՊԿ ծրագրի շրջանակում բացվեց «Կամազ-Հայաստան» սպասարկման կենտրոնը, որտեղ զինտեխնիկա է վերանորոգվելու: «ՀԱՊԿ շրջանակներում գործակցության հիմնական ուղղություններից այսուհետ կլինի կազմակերպության անդամ երկրների տարածքում սպառազինության ու զինտեխնիկայի վերանորոգման սպասարկման կենտրոնների բացումը»,- ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստում հայտարարել էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---