Հայաստանը 87-րդն է մարդկային զարգացման բարձր մակարդակ ունեցող 100 երկրների թվում

Հայաստանը 87-րդն է մարդկային զարգացման բարձր մակարդակ ունեցող 100 երկրների թվում

PanARMENIAN.Net - Հայաստանը 87-րդն է մարդկային զարգացման բարձր մակարդակ ունեցող երկրների վարկանիշում, որը կազմել է ՄԱԿ Զարգացման ծրագիրը: Զեկույցում ասվում է, որ մարդկային զարգացման ամենաբարձր մակարդակով պետությունների հնգյակում են նախկինի պես Նորվեգիան, Ավստրալիան, Շվեյցարիան, Նիդերլանդներն ու ԱՄՆ-ն:

ՄԱԿ Զարգացման ծրագրի 2014 թվականի մարդկային զարգացման մասին զեկույցը տվյալներ է պարունակում կյանքի մակարդակի ու սոցիալական պաշտպանվածության, առողջության, կրթության ու մշակութային զարգացման մակարդակի մասին, հանցավորության վիճակի, բնական միջավայրի պաշտպանության, որոշումների կայացման մեջ մարդկանց մասնակցությանը: Վարկանիշը երկրների նվաճումը գնահատում է ըստ առողջության մակարդակի, կրթության ու փաստացի եկամուտի, 3 հիմնական ուղղությամբ: Առաջինն առողջությունն ու երկարակեցությունն են, որ գնահատվում են կյանքի ակնկալվող տևողության ցուցանիշով, կրթության հասանելիությունը, որը գնահատվում է ըստ մեծահասակ բնակչության գրագիտության մակարդակի և կրթության ներգրավվածության համախառն գործակիցով: Երրորդը՝ կենսակերպի բավարար մակարդակն է, որը գնահատվում է ըստ ՀՆԱ մեծության բնակչության մեկ շնչի հաշվարկով ԱՄՆ դոլարով գնողունակության հետ համադրությամբ:

Հետխորհրդային տարածքի երկրների մեծ մասն ընդգրկվել է մարդկային բարձր զարգացում ունեցող պետությունների 100-յակում: Բելառուսը, Ռուսաստանը, Ղազախստանը, Ադրբեջանը զբաղեցնում են համապատասխանաբար 53-րդ, 57-րդ, 70-րդ и 76-րդ հորիզոնականները: Վրաստանն ու Ուկրաինան համապատասխանաբար 79-րդն են ու 83-րդը: Մարդկային զարգացման միջին մակարդակով երկրների ցանկի սկզբում են հայտնվել Թուրքմենստանը՝ 103 տեղը, Մոլդովան՝ 114-րդը, Ուզբեկստանը՝ 116, Ղրղզստանը՝ 125-րդը և Տաջիկստանը՝ 133-ը:

Ցուցակը եզրափակում են Սիեռա Լեոնեն, Չադը, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը, Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունը և Նիգերը՝ դրանք մարդկային ցածր զարգացումով երկրներն են:

ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը նման զեկույցներ է հրապարակում 1990 թվականից ի վեր: Զեկույցի ստեղծմանը մասնակցում են միջազգային փորձագետներ, որոնք օգտագործում են վերլուծությունները, ինչպես նաև տարբեր միջազգային միջկառավարական կազմակերպությունների ու այլ միջազգային գործակալությունների վիճակագրական տվյալները:

Նոր զեկույցում ներկայացված է նաև գենդերային զարգացման վարկանիշը: Կանանց մարդկային զարգացման մակարդակը հավասար է տղամարդկանց մակարդակին կամ գերազանցում է աշխարհի 16 երկրներում, որոնց թվում են Բելառուսը, Ղազախստանը, Լատվիան, Լիտվան, Ռուսաստանն ու Ուկրաինան: Ըստ 2013 թ. զեկույցի Հայաստանը կրկին 87-րդ հորիզոնականում էր:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---