«Միկա» մարզադաշտը հանձնեցին ֆիննախին. «Արմավիան» պետությանը պարտք է ևս 15 մլրդ դրամ29 օգոստոսի 2014 - 12:46 AMT PanARMENIAN.Net - «Միկա» մարզադաշտը օգոստոսի 27-ին ԴԱՀԿ պաշտոնական կայքում հնվել էր աճուրդի` 9 մլրդ 45 մլն դրամ մեկնարկային գնով: «Միկա քորփորեյշն» ընկերությանը պատկանող Մանանդյան 41 հասցեում գտնվող 3658.9 քմ ընդհանուր մակերեսով կոմպլեքսը Կառավարության օգոստոսի 28-ի նիստում ընդունված որոշման համաձայն հանձնվել է ՀՀ ֆինանսների նախարարությանը` «Արմավիա» ավիաընկերության պետությանն ունեցած 9 միլիարդ դրամի պարտքի դիմաց: Սակայն ավելի ուշ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Պավել Սաֆարյանը հայտնել էր, որ «Միկա» մարզահամալիրի` նախարարության հաշվեկշռում ամրագրելու մասին որոշումով «Արմավիա» ընկերության պարտքն ամբողջությամբ չի մարում: Բանն այն է, որ «Արմավիան» և «Միկա Քորփորեյշնը» պետբյուջեին պարտք են 24 միլիարդ դրամ, այսինքն` մարվում է պարտքի միայն մի մասը: ՀՀ կառավարությունը ՀՀ ֆինանսների նախարարին պարտավորեցրել է «Արմավիա»-Ավիաընկերություն ՍՊԸ և «Միկա Քորփորեյշն» ՓԲԸ ՀՀ պետբյուջեի նկատմամբ ունեցած հարկային պարտավորությունների դիմաց` ԴԱՀԿ ծառայության կողմից հայտարարված անշարժ գույքի հերթական էլեկտրոնային աճուրդի ընթացքում գնորդ չլինելու հիմքով չկայանալու դեպքում ընդունել հարկադիր կատարողի առաջարկը պարտքի դիմաց 9 մլրդ դրամ արժեքով «Միկա Քորփորեյշն» ՓԲԸ պատկանող Երևանի Մանանդյան փողոց N 41 հասցեում գտնվող անշարժ գույքը և ամրագրել ՀՀ ֆինանսների նախարարության հաշվեկշռում: Սաֆարյանը նաև նշել է, թե տեղյակ չէ` որքան ժամանակում և ինչի արդյունքում է «Արմավիան» կուտակել պարտքը: «Կամ պետք է աճուրդ հայտարարվի ու գույքն իրացվի, կամ, եթե ոչ, պետք է ընկերությունը սնանկ ճանաչվի»,- նշել է փոխնախարարը` հավելելով, որ պարտքերն արձանագրվել են կառավարման համակարգի ու գործող օրենսդրության միջոցով: Մնում է կատարել անհրաժեշտ ձևակերպումները և ընկերությանը տույժերի ենթարկել: Սաֆարյանը պարզաբանել է, որ Կառավարության որոշմամբ` անշարժ գույքը ոչ թե տալիս են նախարարությանը` որպես սեփականություն և նախարարության աշխատակիցների տնօրինությանը, այլ` այս դեպքում նախարարությունը Կառավարության կողմից լիազորված անձ է: Հայաստանի ազգային փոխադրող «Արմավիա» ընկերությունը 2013-ի ապրիլի 1-ից դադարեցրել է թռիչքները և հայտարարել սնանկացման գործընթաց սկսելու մասին: ՀՀ կառավարությունը, ի դեմս պետեկամուտների կոմիտեի, դատական հայց էր ներկայացրել ընդդեմ «Արմավիա» ընկերության: Մայիսի 22-ին ՀՀ ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանը խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնել էր, որ հայցը կապված է օդի հարկի գանձումների հետ: Ֆինանսների նախարարը հայտնել էր նաև, որ «Արմավիային» այլ պարտատերեր էլ են դատի են տվել, իսկ պետության հետ պարտավորությունների վերջնահաշվարկ դեռ չի կատարվել: 2013-ի հունիսի 6-ին ՀՀ կառավարությունը հաստատեց ավիափոխադրումների ոլորտի փուլային ազատականացման ռազմավարությունը: Հոկտեմբերի 23-ին կառավարության նիստում հաստատվեց McKinsey & Company ընկերության ու Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի համատեղ հետազոտության վրա հիմնված «Հայաստանում ավիափոխադրումների մրցունակ ու տևական ծառայությունների մատուցման ապահովման ծրագիրը»: Photo: Waelcon Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ 9-րդ կետն ապաշրջափակման մասին է, Ադրբեջանը մեր ոչ մի ճանապարհ չի ապաշրջափակել Փաշինյանը շեշտել է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չկա որևէ մի գրառում, որով ՀՀ ինքնիշխանությունը որևէ ձևով սահմանափակվում է Վարչապետ․ Այդ գործընթացի առաջնորդն Ամենայն Հայոց կաթողիկոսն է, իսկ թիվ մեկ շահառուն՝ Ռոբերտ Քոչարյանը Փաշինյանն ասել է՝ կառավարությունը չպետք է եկեղեցու գործերին միջամտի, իսկ ինքը կարող է կարծիք ասել՝ որպես անհատ Փաշինյան. ՌԴ նախագահի երդմնակալությանը մասնակցելու հրավեր, կարծես, չեմ ստացել Նա նաև ասել է, որ տարօրինակ կլիներ, եթե ՀՀ ղեկավարն ամեն տարի մասնակցեր մայիսի 9-ի շքերթին IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին. «Քո կողքին» Ծրագրում ներառվել են այն ընտանիքները, որոնք ունեն երեք և ավելի երեխա |