Երևանի մզկիթի դուռը բոլորի առջև բաց է. Թուրքերին նամազի համար արտոնություն տալու խնդիր չկա 3 սեպտեմբերի 2014 - 18:13 AMT PanARMENIAN.Net - Երևանում գործող Կապույտ մզկիթում որևէ մեկին նամազ անելու արտոնություն տալու խնդիր չկա, մզկիթի դուռը բաց է բոլորի համար՝ անգլիացի, ֆրանսիացի, գերմանացի, թուրք, եթե վերջիններս ենթարկվում են մզկիթում 20 տարի ի վեր գործող հատուկ ծրագրերին, կրոնական ծիսակատարություններին և իրանական օրենքներին: Այդ մասին ասել է Երևանի Կապույտ մզկիթի հոգևոր սպասավոր շեյխ Շաջաանը ի պատասխան դիտարկմանը, որ մի քանի օր շարունակ թուրքական կայքերը գրում էին, թե Թուրքիայում՝ Իգդիրում մի շարք հասարակական կազմակերպություններ դիմել են արտաքին գործերի նախարարություն` հայտնելով, որ ցանկանում են Երևանի մզկիթում ուրբաթօրյա նամազ անել։ Ըստ այդմ` թուրքական ՀԿ-ները դիմել են արտգործնախարարություն` թույլտվություն ստանալու համար, ինչպես նաև պահանջել, որ նախաձեռնությունն իրականացնելու նպատակով Հայաստանից անվտանգության երաշխիք ստանան: Նախաձեռնության կազմակերպիչն այսպես կոչված «հայկական անհիմն պնդումների դեմ միավորում» (Asimder) կազմակերպությունն է, որը հայտնի է իր հակահայկական գործունեությամբ: Ըստ տարբեր աղբյուրների` կազմակերպության ֆինանսավորողն Ադրբեջանն է: «Պաշտոնապես մեզ որևէ բան չի հայտարարված և գրված: Մենք էլ ենք այդ լուրերի մասին իմացել սոցիալական ցանցերից, բայց պաշտոնապես որևէ բան չենք ստացել: Որևէ նամակ կամ տեղեկություն Թուրքիայից չենք ստացել: Երկրորդ կետն այն է, որ մզկիթի դուռը բաց է բոլորի համար՝ անգլիացի, ֆրանսիացի, գերմանացի, թուրքն էլ նրանց մեջ կարող է գա և գնա, մզկիթի դուռը բոլորի համար բաց է»,- ասել է մահմեդական հոգևոր սպասավորը, գրում է Tert.am-ը: Նա նաև նշել է, որ 20 տարուց ավելի է՝ Կապույտ մզկիթն իր սեփական ծրագրերն ունի, և եթե նրանք ուզում են գալ, պետք է ենթարկվեն այդտեղ գործող, հատուկ մշակված ծրագրերին, օրակարգին և կրոնական ծիսակատարություններին, որոնք կատարվում են ըստ իրական օրենքների: Asimder-ի նախագահ Գյոքսել Գյուլբեյը ասել էր, թե «այն դեպքում, երբ թուրքական կողմը երկու երկրների միջև երկխոսության հաստատման համար ջանքեր է գործադրում, Հայաստանն այս հարցում ոչ մի քայլ չի անում, ուստի սա բացը լրացնելու լավ առիթ է»: Գյուլբեյը նաև նշել էր, որ Թուրքիայի հայկական համայնքն ազատ և անվտանգ միջավայրում կրոնական ծիսակատարություններ է իրականացնում և իրենք էլ ցանկանում են նույնը Երևանում անել: Գյուլբեյը պնդել էր, թե «Երևանն իրենց պատմական հայրենիքն է, որտեղից նախնիները բռնի տեղահանվել են»: Նրանք ցանկանում էին նամազ անել սեպտեմբերի 5-ին: Ի պատասխան հարցին, թե արդյոք թուրքերը շատ են այցելում Երևանի կապույտ մզկիթ, և տանում են նրանց արդյոք թանգարանի այն հատվածը, որտեղ Հայոց ցեղասպանության մասին նյութեր կան, շեյխ Շաջջանը նշել է, որ ամեն ինչ ցույց է տալիս և ընկերական արձագանք ստանում, «անձամբ որևէ մեկի հետ պատերազմ չունի»: Կապույտ մզկիթը կամ Գյոյ-ջամին կառուցել է Երևանի կիսանկախ սարդար Հուսեյն-Ալի խանը 1766 թվականին (հիջրեթի 1179 թվական): Մզկիթի հարավային դարպասի ճակատին դրա կառուցողը թողել է մի արձանագրություն, որի վերջում հիշատակվում են նրա անունն ու մզկիթի կառուցման թվականը: Կապույտ մզկիթը պատկանում է շիա դավանության մզկիթների շարքին: Այն Երևանի մզկիթների մեջ ոչ միայն ամենագեղեցիկն ու շքեղն էր, այլև` ամենամեծը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |