Հայաստանի խորհրդարանի նոր խոսնակ է ընտրվել Տիգրան Թորոսյանը

PanARMENIAN.Net - Կոալիցիայի մաս կազմող Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահի տեղակալ, փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը դարձավ Հայաստանի խորհրդարանի նոր խոսնակը: Հունիսի 1-ին Ազգային Ժողովում կայացած քվեարկության ընթացքում նրա օգտին իրենց ձայնն են տվել 94 խորհրդարանականներ, դեմ է քվեարկել մեկը: Երկու քվեաթերթիկ համարվել է անվավեր: Ընդդիմադիր խմբակցությունները` «Արդարությունը» եւ «Ազգային միաբանությունը» չեն մասնակցել քվեարկությանը: Նշենք, որ Հայաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Արթուր Բաղդասարյանը պաշտոնապես թողեց իր պաշտոնը մայիսի 29-ին: Մայիսի 11-ին իր գլխավորած «Օրինաց երկիր» կուսակցությունը հայտարարեց իշխող կոալիցիայի կազմից դուրս գալու մասին` արտաքին, ներքին քաղաքականության եւ ժողովրդավարության խորացման հարցերում ունեցած հակասությունների պատճառով: Ներկայումս Հայաստանի իշխող կոալիցիան կազմված է Հայաստանի Հանրապետական կուսակցությունից եւ ՀՅԴ-ից, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---