Ցամաքային կապը Ռուսաստանի հետ կընդհատվի. «Վերին Լարսը» ժամանակավորապես փակվում է30 սեպտեմբերի 2014 - 10:28 AMT PanARMENIAN.Net - Գիշերային ժամերին Դեվդորակի կիրճում սողանքի վտանգի կապակցությամբ ժամանակավորապես կփակվի ռուս-վրացական սահմանին գործող «Վերին Լարս» անցակետը: Այդ մասին սեպտեմբերի 29-ին լրագրողներին է հայտնել Վրաստանի տարածքային զարգացման ու ենթակառուցվածքների նախարար Դավիթ Շավլիաշվիլին: «Առատ տեղումներ են սպասվում: Թեև օդերևութաբաններն ասում են, թե սողանքներ չեն սպասվում, սակայն սպառնալիք կա, որ լեռնային ապարների մեծ հատվածներ կարող են տեղաշարժվել: Մեր ու այլ մարմինների ներկայացուցիչները տեղերում են և վերահսկում են շարժը: Հավանաբար, անվտանգության նկատառումներով մենք կփակենք մաքսակետը գիշերային ժամերին, իսկ հետո տեսնենք, թե ինչպիսին կլինեն եղանակային պայմանները»,-ասել է նա: Ըստ օդերևութաբանների կանխատեսումների առաջիկա օրերին ակնկալվում է եղանակային պայմանների կտրուկ վատթարացում, հայտնում է «Թրենդ» գործակալությունը: Վերին Լարսի անցակետը վերջին անգամ փակվեց օգոստոսի 20-ի երեկոյան սողանքի վտանգի պատճառով: Երթևեկությունը վերականգնվեց օգոստոսի 30-ին: Սողանքի պատճառով նվազեց ապրանքաշրջանառությունը Հայաստանի և Ռուսաստանի միջև: Ավելի վաղ մայիսի 17-ին սելավի պատճառով Վրաստանի տարածքում արգելափակվեց Ռազմական վրացական ճանապարհը «Կազբեգի-Վերին Լարս» ուղղությամբ և մեկ ամիս կապ չկար Ռուսաստանի հետ Վրաստանի տարածքով: Որոշ փորձագետներ կարծում են, որ այդ խնդրի լուծումներից մեկը կարող է դառնալ թունելի կառուցումը, ինչը թույլ կտա խուսափել երթևեկությունից վտանգավոր հատվածներում: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |