ՌԴ Դաշնության խորհուրդը վավերացրել է ԵՏՄ մասին պայմանագիրը. Խոսնակն այն պատմական է անվանել

ՌԴ Դաշնության խորհուրդը վավերացրել է ԵՏՄ մասին պայմանագիրը. Խոսնակն այն պատմական է անվանել

PanARMENIAN.Net - ՌԴ Դաշնության խորհուրդը վավերացրել է Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) մասին պայմանագիրը: Սենատորները միաձայն են ընդունել որոշումը՝ կողմ է քվեարկել 140 պատգամավոր, որոնք մասնակցում էին նիստին: «Պայմանագրի վավերացումը պատմական իրադարձություն է,-հայտարարել է Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն: Նա շնորհակալություն է հայտնել խորհրդարանականներին աջակցության համար, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ ՌԴ տնտեսական զարգացման նախարարության ՄՄ մարմինների և ԱՊՀ երկրների հետ տնտեսական գործակցության դեպարտամենտի փոխտնօրեն Աննա Սիսոևան հայտարարեց Դաշնության խորհրդի Միջազգային գործերի կոմիտեի նիստում, որ Հայաստանը կարող է ԵՏՄ անդամ դառնալ արդեն 2015-ի հունվարի 2-ին:

«Փաստաթղթի վավերացումը զուգահեռ է ընթանում, սակայն չի ստացվում անել նույն օրը»,-ասել է Սիսոևան՝ հավելելով, որ Ղազախստանը կվավերացնի այն հոկտեմբերի 2-ին, Բելառուսը՝ հոկտեմբերի 7-ին: «Սակայն, ընդհանուր առմամբ մենք հուսով ենք, որ հոկտեմբերի 10-ին, երբ նախագահները կհավաքվեն Մինսկում, նրանց համար հայտարարություն կպատրաստենք այն մասին, որ երեք երկրներն ավարտել են վավերացումը և պատրաստ են, որ պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2015-ի հունվարի 1-ից»,-ասել է նա:

Անդրադառնալով ԵՏՄ ընդլայնման հեռանկարներին՝ Սիսոևան ասել է, որ Ղրղզստանում կյանքի է կոչվում ճանապարհային քարտեզը, իսկ Հայաստանն արդեն ավարտել է գործընթացը: «Պատրաստ է միացման մասին պայմանագիր, և եթե ամեն ինչ տեղի ունենա և ոչ մի բան չխափանվի, ապա հոկտեմբերի 10-ին Մինսկում, մենք ենթադրում ենք, որ պայմանագիրը կստորագրվի, ինչը կնշանակի, որ Հայաստանն արդեն 2015-ի հունվարի 2-ից կդառնա ԵՏՄ անդամ»,-հայտարարել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Ռուսաստանի Պետդուման վավերացրեց ԵՏՄ մասին պայմանագիրը սեպտեմբերի 26-ին:

Սեպտեմբերի սկզբին ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագիրն ուղարկվեց չորս երկների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի ու ՌԴ կառավարությունների հաստատմանը: Ստորագրման օրվա մասին վերջնական որոշումը կայացնելու են չորս երկրների նախագահները: Չի բացառվում, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը կստորագրվի հոկտեմբերի 10-ին Մինսկում:

Մաքսային միություն

Մաքսային միությունն իր աշխատանքը սկսել է 2010 թվականին: Սկզբում միությանն անդամկցում էին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Հետագայում միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարեցին նաև Ղրղզստանն ու Տաջիկստանը:

2013-ի սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու ՀՀ ցանկության մասին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել նախաձեռնությանը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել այդ գործընթացին: Պուտինը հավելել է, որ ՌԵՈւ-ն կարող է մոտ 15 մլրդ ռուբլի ներդնել Հայաստանի երկաթուղային ցանցի զարգացման մեջ:

Պաշտոնական ձևակերպման համաձայն, Մաքսային միությունը Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի առևտրատնտեսական ինտեգրման ձև է․ այն միասնական մաքսային տարածք է նախատեսում, որի սահմաններում փոխադարձ առևտրի դեպքում մաքսային տուրքեր ու տնտեսական բնույթի սահմանափակումներ չեն կիրառվում, բացառությամբ միայն հատուկ պաշտպանիչ, հակադեմպինգային ու հատուցման միջոցների: Ընդ որում մասնակից երկրներն օգտվում են միասնական մաքսային սակագնից և առևտրի կանոնակարգման միասնական միջոցներից երրորդ երկրների հետ: Մաքսային միության միասնական մաքսային տարածքը կազմում են Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի տարածքները, ինչպես նաև այդ պետությունների տարածքներից դուրս գտնվող արհեստական կղզիներ, շինություններ, սարքեր ու այլ օբյեկտներ, որոնց հանդեպ ՄՄ անդամ պետությունները բացառիկ իրավատիրություն ունեն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---