The Diplomat. Ղարաբաղն ու ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության խնդիրները Պուտինի աչքի փուշն են դարձել

The Diplomat. Ղարաբաղն ու ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության խնդիրները Պուտինի աչքի փուշն են դարձել

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից կազմավորվող Եվրասիական միությանը ցանկանում են անդամակցել չճանաչված պետություններ՝ Մերձդնեստրը, Հարավային Օսեթիան և Դոնբասի տարածքում ձևավորվող Նովոռոսիան: Սակայն, չճանաչված պետությունների հարցերը լուծելուց առաջ Պուտինը նախ պետք է զբաղվի ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցով, գրում է The Diplomat հանդեսը:

2014-ի մայիսի 29-ին Աստանայում գագաթնաժողովի ժամանակ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն արգելակեց Հայաստանի անդամակցությունը Միությանը ղարաբաղյան հակամարտության պատրվակով՝ հայտարարելով, թե պետությունները պետք է անդամակցեն ՄԱԿ ճանաչված սահմաններում: Ընդ որում Ղրիմն այդ համատեքստում չէր ենթադրվում, հիշեցնում է պարբերականը:

Նազարբաևն այն ժամանակ առաջարկեց Հայաստանին անդամակցել ԵՏՄ-ին առանց Լեռնային Ղարաբաղի, այսինքն՝ ՄԱԿ ճանաչված սահմաններում և հայտնեց, որ Ղազախստանի, Բելառուսի և ՌԴ նախագահները նամակ են ստացել Ադրբեջանի նախագահ Ալիևից համապատասխան խնդրանքով: Տարաձայնությունների պատճառով ՀՀ ու ԼՂՀ միջև հնարավոր մաքսակետի վերաբերյալ Հայաստանի միացումը ռուսական ինտեգրացիոն նախագծերին անընդհատ հետաձգվում է: Նախատեսվում է, որ Հայաստանը պայմանագիրը կստորագրի հոկտեմբերի 10-ին, իսկ ԵՏՄ-ին կմիանա 2015-ի հունվարի 2-ին:

«Ինչպես երևում է Ղազախստանն իր տեսակետին հավատարիմ է մնացել: Մինչդեռ, Հայաստանի անդամակցության հարցն ամեն անգամ հետաձգվում է, ինչը չի ուրախացնում Պուտինին: Հայտարարված հոկտեմբերի 10-ից առաջ, երբ ենթադրվում է, որ Հայաստանը կստորագրի պայմանագիրը, հարցն ավելի է սրվում»,- նշում է The Diplomat-ը:

Իսկ Հայաստանում վիճակն ավելի խճճված է: Ըստ տեղական ՈԿԿ-ների հայտարարության, անդամակցությունից հետո նախատեսվում է մի քանի մաքսակետի բացում, ինչը հակասում է ոչ միայն Երևանի հայտարարություններին, այլ հայերի մեծամասնության կարծիքին ու Մոսկվայի այն հայտարարությանը, թե ղարաբաղյան հակամարտությունը չի անդրադառնա Հայաստանի անդամակցության վրա:

Սակայն, մեկ շաբաթ անց, Լեռնային Ղարաբաղը հերքեց մաքսային հսկողության մասին հաղորդագրությունները: Պարբերականը մեջբերում է ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանին, որը հայտարարել էր, թե մաքսակետերի տեղադրումը նույնիսկ տեխնիկապես անիրագործելի է, քանի որ հնարավոր չէ վերահսկել Հայաստանից Լեռնային Ղարաբաղ տանող բոլոր ճանապարհները:

Միությանը Հայաստանի պաշտոնապես միանալուց մի քանի օր առաջ Լեռնային Ղարաբաղի հարցը դեռևս լուծված չէ: Այդ հարցը, ի թիվս այլ խնդիրների, Պուտինի աչքի փուշն է դարձել, ևս մեկ վրիպումը ԵՏՄ առաջարկված աշխարհաքաղաքական օրակարգում: Ինչպես Ղրղզստանը, Հայաստանը ևս մի քանի ոչնչով չբացատրված ձգձգումներ ունեցավ անդամակցության ճանապարհին: Միանգամայն հնարավոր է, որ Մոսկվան ստիպված կլինի այս անգամ ևս հանդուրժել հերթական հետաձգումը»,- ամփոփում է պարբերականը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---