Հայտնի են ՀՀ-ում միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադայի հաղթողները. Մասնակցել է 22 երկիր17 հոկտեմբերի 2014 - 11:42 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը դարձել է Հայաստանում միկրոէլեկտրոնիկայի միջազգային 9-րդ ամենամյա օլիմպիադայի գլխավոր գործընկերը: Օլիմպիադայի եզրափակիչ փուլը կայացել է Երևանում՝ կազմակերպիչ` «Սինոփսիս Արմենիա» ընկերության ուսումնական կենտրոնում, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն օլիմպիադայի գլխավոր գործընկերոջ դերն առաջին անգամ ստանձնել է 2010 թվականին՝ անցած հինգ տարիների ընթացքում ամենամյա միջոցառման կազմակերպման համար նվիրաբերելով ավելի քան 42 միլիոն ՀՀ դրամ: Օլիմպիադայի երիտասարդ մասնակիցներն այս տարի ներկայացրել են 22 երկիր. Արգենտինան, ԱՄՆ-ը, Բելառուսը, Գերմանիան, Եգիպտոսը, Թուրքիան, Իրանը, Հայաստանը, Հնդկաստանը, Հոնգ Կոնգը, Հորդանանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Միացյալ Թագավորությունը, Ուկրաինան, Ուրուգվայը, Չինաստանը, Պերուն, Ռուսաստանը, Սերբիան, Վիետնամը, Վրաստանը և Ֆիլիպինները: Օլիմպիադան զգալի դեր ունի միկրոէլեկտրոնիկայի ոլորտում կրթության առաջխաղացման հարցում և նպաստում է Հայաստանում և մասնակից երկրներում ոլորտի շարունակական զարգացմանը: Զքւգահեռաբար, այն օգնում է ճանաչել, գնահատել մինչև 30 տարեկան բազմաթիվ տաղանդավոր ինժեներների և խթանել միկրոէլեկտրոնիկայի ոլորտում նրանց առավել ակտիվ ներգրավվածությանը: Ամենամյա միջոցառման նպատակը միկրոէլեկտրոնիկայի ասպարեզում երիտասարդ մասնագետների հանրույթն ընդլայնելն ու մասնակիցների գիտելիքների մակարդակը գնահատելն է: Դա բխում է տարածաշրջանային կրթական ծրագրերն առկա պահանջներին համապատասխանեցնելու հրամայականից: «ՎիվաՍել-ՄՏՍ-ը մշտապես աջակցել է ՏՀՏ ոլորտում տաղանդավոր երիտասարդներ բացահայտելուն ուղղված նախաձեռնություններին: Հայ երիտասարդների ինքնադրսևորմանն աջակցելու՝ մեր երկարաժամկետ ռազմավարությունը բխում է այն հիմնարար և անկոտրում համոզմունքից, որ Հայաստանն ունի պայծառ ապագա, և այն մեր երիտասարդների ձեռքերում է: Որքան աջակցենք երիտասարդներին, այնքան մեր երկիրն ավելի մրցունակ կդառնա աշխարհում՝ դիմակայելով միջազգային և տարածաշրջանային մարտահրավերները: Առաջադեմ, հմուտ և երկրի ապագային հավատացող երիտասարդություն ունենալը համազոր է ազգային ինքնության և անվտանգության այնպիսի երաշխավոր ունենալուն, ինչպիսին, օրինակ, ազգային բանակն է: Տեխնոլոգիաներն ու գիտելիքը երկրի զարգացման հիմքն են: Դրանք երաշխավորում են Հայաստանի հզորացումն ու առաջխաղացումը: Տաղանդավոր երիտասարդները երկարաժամկետ կտրվածքում նպաստելու մեր հայրենիքի կենսունակությանը, երկրի կայացմանն ու սերունդների բազմակողմանի զարգացմանը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Օլիմպիադայի շրջանակում մրցույթային թեմաները ներառել են «Թվային IC նախագծումը և փորձարկումը», «Անալոգային և խառն ազդանշանային IC նախագծումը և փորձարկումը», «Կիսահաղորդիչ սարքերը և տեխնոլոգիաները», ինչպես նաև «Էլեկտրոնային նախագծային ավտոմատացման մաթեմատիկական և ալգորիթմային խնդիրները»: Հայաստանում միկրոէլեկտրոնիկայի միջազգային իններորդ օլիմպիադայի հաղթողներին մրցանակները հանձնվել են գալա-միջոցառմանը: Առաջին տեղը զբաղեցնող մասնակիցը ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից ստացել է արժեքավոր նոութբուք: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և Հնդկաստանի ՊՆ–ները ստորագրել են 2024-2025 թթ. գործակցության պլանը․ Աշխատանքային խումբ կստեղծվի Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին Փաշինյան. Սպասում ենք ԵՄ որոշմանը՝ ՀՀ-ին ԵՄ խաղաղության հիմնադրամում ներառելու վերաբերյալ Ըստ որոշ աղբյուրների, այդ գործընթացն արգելակում է Հունգարիան, որը պահանջում է, որ Բաքվին էլ գումար հատկացվի |