Բեռլինում անհամբեր սպասում են Սարգսյան-Ալիև հանդիպման արդյունքին23 հոկտեմբերի 2014 - 15:22 AMT PanARMENIAN.Net - Գերմանիան անհամբեր սպասում է հոկտեմբերի վերջին Փարիզում կայանալիք Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպմանը: Այդ մասին Բաքվուm ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը: Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանi ու Իլհամ Ալիևի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի մասնակցությամբ տեղի կունենա հոկտեմբերի 27-ին Փարիզում: Երևանյան մամուլի ասուլիսում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն հայտարարեց, որ այդ հանդիպում խթան կհանդիսանա ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցային գործընթացի համար: «Առանց մանրամասներ հաղորդելու, դիվանագիտական նպատակներից ելնելով նշեմ, որ Ֆրանսիայի նախագահը ցանկանում է նոր լիցք հաղորդել բանակցություններին բովանդակային իմաստով և գտնել հակամարտության կարգավորման լուծում»,- ասել է դեսպանը: Դեսպանի խոսքով` երկրորդ նպատակն այն է, որ կողմերը կարողանան ստեղծել վստահության մթնոլորտ, որով պայմանավորված կլինի իրավիճակի փոփոխություն շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին: Ռենոն ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ ճանապարահը բանակցային տարբերակն է, այլ ճանապարհ չկա: Նա նաև նշել է, որ ղարաբաղյան կարգավորման գործընթացը հանձնարարված է ԵԱՀԿ Մինսկի խմբին և Մինսկի խմբի բացառիկ իրավասությունների մաս է կազմում: Ըստ նախարարի, նա հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի ղեկավարության և քաղաքացիական հանրության հետ, քննարկել է նաև ղարաբաղյան հակամարտությունը: «Գերմանիան չափազանց մտահոգված է շփման գծում առկա լարվածությամբ և ուշադիր հետևում է իրավիճակաին՝ ցանկանալով հակամարտության շուտափույթ կարգավորում»,-ասել է նա, հայտնում է «Թրենդ» գործակալությունը: Ադրբեջանը պարբերաբար հայտարարում է, թե պատրաստ է ստորագրել խաղաղ պայմանագիր, սակայն, որպես կանոն, բոլոր այդ հայտարարությունները հանգեցնում են միայն նրանք, որ Բաքուն ձախողում ցանկացած համաձայնության ձեռքբերում: Օրինակ, 2011-ի հունիսի 24-ին Կազանում տեղ ունեցավ ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը: Մինչ հանդիպումը վստահաբար հայտարարվում էր կարգավորման հիմնարար սկզբունքների վերաբերյալ համաձայնության մասին, սակայն Ալիևը տառացիորեն տապալեց բանակցությունները՝ վերջին պահով 10 նոր ուղղում առաջարկելով: Ավելի վաղ գերմանական ձախակողմյան Die Linke-ը մանրամասն հաշվետվություն է պահանջել Գերմանիայի դաշնային կառավարությունից ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի և այն դերի մասին, որն ունի կամ կարող է ունենալ այդ գործում ԳԴՀ-ն: Խմբակցության անունից դաշնային կառավարության հասցեագրված հարցման մեջ նշվում է Մոսկվայի բացառիկ դերը հակամարտության կարգավորման հարցում, քանի որ Ռուսաստանն ինտենսիվ հարաբերություններ ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ: «Ադրբեջանը, որը 2011-ից անդամակցում է Չմիավորված երկրների շարժմանը, ի տարբերություն Վրաստանի, այլևս հետաքրքրված չէ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում: Այդ ֆոնին Ռուսաստանն առավել ակտիվ ջանքեր է գործադրում հակամարտության կողմերի միջև բալանսի որոնման ու միջազգային իրավունքի համաձայն հակամարտությունը կարգավորելու նպատակով»,-գտնում են Die Linke խմբակցությունում: Որպես Մոսկվայի հատուկ կարգավիճակ գերմանացի խորհրդարանականները բերում են ընթացիկ տարվա օգոստոսին գրանցված իրավիճակի սրացումը շփման գծում: «ՌԴ նախաձեռնությամբ տեղի ունեցած Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը միտված էր իրավիճակի կայունացմանն ու հետագա սրացման կանխարգելմանը»: Հաշվի առնելով այդ, գերմանացի ձախակողմյաններին հետաքրքրում է, թե որքանով է ԳԴՀ-ն լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, սատարում ՌԴ խաղաղապահ ջանքերին ղարաբաղյան կարգավորման գործում: Նամակում խմբակցությունը 40 հարց ու ենթահարց է հասցեագրել կառավարությանը, հայտնում է «Վեստնիկ Կավկազա»-ն: Ըստ գերմանական օրենսդրության, կառավարությունը պարտավոր է պատասխանել խորհրդարանականների հարցմանը 14 օրվա ընթացքում: Սակայն, հաշվի առնելով հարցման ծավալը, Die Linke-ը համաձայնվել է երկարացնել պատասխանի համար անհրաժեշտ ժամանակը: Photo: DPA Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |