Ղարաբաղում դատարաններին ավելի շատ են վստահում, քան մյուս հետխորհրդային երկրներում25 հոկտեմբերի 2014 - 10:49 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղը գերազանցում է բոլոր հետխորհրդային երկրները դատական համակարգին վստահության մակարդակով: Ըստ ամերիկյան սոցհետազոտությունների Gallup կենտրոնի, դատական համակարգին ամբողջովին վստահում է բնակչության 72 տոկոսը: Հատկանշական, է, որ Ղարաբաղում կրկնակի անգամ ավելի են վստահում դատարաններին, քան Հայաստանում, որտեղ բնակչության 49 տոկոսը չի վստահում դատարաններին: Վստահելու մասին հայտարարել է միայն 30 տոկոսը, հայտնում է Armenianow.com-ը: Թեև հետազոտողները չեն պարզաբանում թե ինչով է հիմնավորված վստահության նման բարձր տոկոսը, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը բացատրում է դա ընդհանուր առմամբ պետական ատյանների հանդեպ վստահության բարձր մակարդակով: «Այդ վստահությունը նվաճվել է տարիների ընթացքում, պետական ինստիտուտների հանդեպ վստահության աճը փոքր հասարակությունների յուրահատկությունն է: Պետք է նշել, որ Արցախի ժողովուրդը բավականին դրական է վերաբերվում ոստիկանության հետ գործակցությանը, ինչը բարձրացնում է նաև վստահությունը ոստիկանության ու դատարանների հանդեպ»,-ասել է նա: Ընդ որում, նա նշել է, որ դատարանների հանդեպ բարձր վստահությունը չի նշանակում, որ դատարանները լիովին անկախ են: Մինչդեռ հարևան Ադրբեջանում դատարաններին վստահում է բնակչության 41 տոկոսը, 31-ը՝ չի վստահում: Վրաստանում դատարաններին վստահում է բնակչության 51 տոկոսը, Բելառուսում ու Էստոնիայում՝ 47 տոկոսը: Ռուսաստանում դատարններին վստահում է բնակչության 54 տոկոսը: Ըստ տարբեր հարցումների, Լեռնային Ղարաբաղի բնակչությունը, հանրապետության չճանաչված կարգավիճակին, պատերազմի սպառնալիքին ու այլ խնդիրներին հակառակ, շատ ավելի դրական է տրամադրված, քան մյուս հետխորհրդային երկրները: Ավելի վաղ, ըստ Gallup-ի և Healthways-ի հարցումների, Լեռնային Ղարաբաղը 14 տոկոս երջանիկ բնակչությամբ առաջ անցավ Հայաստանից, որտեղ իրեն երջանիկ է համարում բնակչության 8 տոկոսը, Ադրբեջանից, որտեղ երջանիկ է 9 տոկոսը, Թուրքիայից (11) և Վրաստանից 7 տոկոս երջանիկ բնակչությամբ: Ադրբեջանն ու Հայաստանը 111 և 112 տեղերում են երջանկության վարկանիշով: Լեռնային Ղարաբաղի բնակչությունը նույնքան երջանիկ է, որքան Մակեդոնիայի, Հարավային Կորեայի, Ռումինիայի, Մոլդովայի, Հորդանանի ու Իրանի բնակչությունը: Ղարաբաղը կիսում է 75-80 տեղերը երջանկության վարկանիշում վերոնշյալ երկրների հետ: Իսկ ավելի վաղ The Children’s society-ի կազմակերպած հարցումը պարզեց, որ Հայաստանը երրորդն է աշխարհում մանկական երջանկության ցուցանիշով Մակեդոնիայից ու Նիդերլանդներից հետո: Ռուս երեխաները հայտնվել են 19-րդ տեղում, իսկ ցուցակը եզրափակում են Թուրքիան, ԱՄՆ, Կանադան, Իտալիան ու Լեհաստանը: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |