Ղրիմի հայերը մտադիր են ազգային-մշակութային ինքնավարություն ստեղծել

Ղրիմի հայերը մտադիր են ազգային-մշակութային ինքնավարություն ստեղծել

PanARMENIAN.Net - Ղրիմի հայկական ընկերակցության ազգային համագումարը որոշում է կայացրել Ղրիմում տարածաշրջանային ազգային-մշակութային ինքնավարություն ստեղծելու մասին:

«Տարածաշրջանային ազգային-մշակութային ինքնավարությունն ըստ ՌԴ օրենքների կգրանցվի դեկտեմբերի 13-ին արդարադատության նախարարությունում»,-ասել է նախագահ Վաղարշակ Մելքոնյանը:

Նա նշել է, որ նոր տարածաշրջանային միավորման կազմում կընդգրկվեն հայերի 17 տեղական ազգային-մշակութային ինքնավարությունները: Ըստ նրա, ինքնավարության ստեղծումն ի տարբերություն հասարակական կազմակերպության կարգավիճակի, թույլ կտա հայերին հավակնել մշակույթի, ազգային լեզվի, պատմական ինքնատիպության ու պատմական ժառանգության պահպանման ծրագրերի ֆինանսավորմանը հանրապետական և պետական բյուջեներից: «Արդեն ազգային-մշակութային ինքնավարություններ են գործում Յալթայում, Թեոդոսիայում, Կերչում, մյուսները կազմավորման փուլում են: Մենք 17 բաժանմունք ունենք և որոշել ենք, որ բոլոր 17-ը մինչև տարեվերջ պետք է ռուսական դաշտ մտնեն որպես քաղաքային ազգային-մշակութային ինքնավարություններ»,-ասել է Մելքոնյանը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Հայ համայնքի ներկայացուցիչը նշել է, որ իրենց տվյալներով, Ղրիմում 15-20 հազար հայ է ապրում: Սակայն իրական թիվը հայտնի կդառնա Ղրմում մարդահամարի արդյունքների ամփոփումից հետո:

Ազգային-մշակութային ինքնավարության ինստիտուտը ստեղծվեց Ռուսաստանում 1996 թվականին, այն հնարավորություն է տալիս ազգային փոքրամասնություններին ինքնուրույն զբաղվել մշակույթի, լեզվի ու ազգային կրթության զարգացմամբ: Արդեն ստեղծվել է մի քանի նման ինքնավարություն:

Ղրիմում հայերը բնակություն են հաստատել դեռևս 10-րդ դարից սկսած։ Հայերի կողմից ստեղծված գաղթավայրերը շուտով արագորեն բազմանում են, ընդարձակվում և նշանակալի դեր են կատարում Սև ծովի երկրների առևտրական ու տնտեսական հարաբերություններում: Պատահական չէր, որ միջին դարերում Ղրիմն անվանել են :Արդեն 14-րդ դարում Ղրիմում հայ բնակչությունն իր թվաքանակով երկրորդն էր թաթարներից հետո։ 1783թ. Ղրիմը Ռուսաստանին միացվելուց հետո տեղի հայկական գաղթավայրերը հայ բնակչության նոր ներհոսքի շնորհիվ աստիճանաբար սկսում են վերակենդանանալ և աշխույժ կյանքով ապրել։ Ղրիմահայ գաղութի կազմակերպումը սատարում է ռուսահայ թեմի առաջնորդ Հովսեփ Արղությանy: Նա ռուսական զանազան ատյաններին է ներկայացնում Ղրիմի մի շարք վայրերը, մասնավորապես Թեոդոսիա և Հին Ղրիմ կիսավեր քաղաքները հայերին տրամադրելու և Թուրքիայից դեպի Ղրիմ հայերի տեղափոխությունները խրախուսելու առաջարկություններն ու ծրագրերը։ 1799թ. հոկտեմբերի 28-ին հրապարակվում է կայսերական հրավարտակը, որը առանձնաշնորհներ տալուց բացի, հայերին արտոնում է բնակություն հաստատել թերակղզում, ունենալ սեփական քաղաքապետարան։

Հին Ղրիմ քաղաքի բնակեցումը հայերով հիմնականում սկսվում է 1806-1808թթ., իսկ երկու տարի անց արդեն, քաղաքն ուներ 1640 բնակիչ, որոնք կառուցել էին 165 նոր տուն, 4 քարվանսարա, 93 կրպակ, 6 սրճարան և այլն։ Հետագայում այստեղ տեղափոխվեցին մեծ թվով նոր Նախիջևանցիներ և Գրիգորոպոլցիներ։ 18-րդ դարի վերջերից սկսած ընդհուպ մինչև առաջին համաշխարհային պատերազմը հայերը պարբերաբար Թուրքիայից գալիս և հաստատվում էին Ղրիմում։

20-րդ դարի սկզբին հայերի թվաքանակը Ղրիմում ավելացավ։ 1913-1914թթ. այն հասնում էր 14-15 հազարի, թեպետ իրականում այն ավելի էր։ Առանձին հայ մեծահարուստներ դարձել էին Ղրիմի մի շարք քաղաքների՝ Արմյանսկ, Մելիտոպոլ, Ղարասուբազար քաղաքների քաղաքագլուխներ։ Ղրիմահայ կյանքում եկեղեցին, կրոնական հարցերից բացի, միջամտում էր համայնքի աշխարհիկ խնդիրներին։ Մինչև 1803թ. ղիմահայության եկեղեցական գործերը վարում էր Նոր Նախիջևանի հոգևոր վարչությունը։ 1842թ. Ղրիմում նշանակվում է Ղիմի հայ եկեղեցիների և սբ Խաչ վանքի գլխավոր հոգաբարձում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---