Ամերիա Պերսոնա. «Խելացի» ծառայությունների անհատականացված փաթեթ

Ամերիա Պերսոնա. «Խելացի» ծառայությունների անհատականացված փաթեթ

PanARMENIAN.Net - Ամերիաբանկն առաջարկում է բանկային ծառայությունների տրամադրման նոր և անհատականացված մոտեցում` «Ամերիա Պերսոնա» փաթեթը:Դինամիկ արտոնությունների փաթեթի մշակման նպատակով իրականացվել են ուսումնասիրություններ և վերլուծություններ` առանձնացնելով հաճախորդների բանկային կարիքները և առաջարկելով դրանց լավագույն լուծումը: «Ամերիա Պերսոնան» նախատեսված է այն հաճախորդների համար, որոնք ակտիվորեն օգտվում են բանկային մի շարք ծառայություններից և իրենց ժամանակն էապես խնայելու անհրաժեշտություն ունեն:

«Խելացի» ծառայությունների առաջարկվող փաթեթը ներառում է բոլոր այն հիմնական բանկային ծառայությունները, որոնք անհրաժեշտ են վերոնշյալ խմբի հաճախորդներին և հնարավորություն է տալիս Ամերիաբանկի ծառայություններից օգտվելիս և գործարքներ իրականացնելիս ստանալ հատուկ սակագներ և պայմաններ, մասնավորապես.

• արտոնյալ սակագին` վարկերի տրամադրման միջնորդավճարի համար,

• անվճար VisaGold քարտ և 50% զեղչ` Visa Platinium քարտերի համար,

• անվճար օնլայն բանկինգ,

• 20% զեղչ պահատուփերից օգտվելու համար:

Բացի հիմնական ծառայություններից, «Ամերիա Պերսոնա» դառնալով, հաճախորդի բոլոր խնդիրների լուծումը կկորդինացվի անհատական հաճախորդի մենեջերի կողմից: Ավելին, հաճախորդները հնարավորություն ունեն նախապես հանդիպում նշանակել իրենց սպասարկող մենեջերի հետ` էապես խնայելով իրենց ժամանակը:

«Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---