ՌԴ կառավարության հանձնաժողովը հավանություն է տվել ՀՀ քաղաքացիներին գրանցվելուց ազատելու մասին օրինագծին

ՌԴ կառավարության հանձնաժողովը հավանություն է տվել ՀՀ քաղաքացիներին գրանցվելուց ազատելու մասին օրինագծին

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնության կառավարության օրենսդիր գործունեության հանձնաժողովը հավանություն է տվել ՌԴ ԱԳՆ և ԴՄԾ առաջարկած օրինագծին Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունների միջև երկրներից մեկի տարածքում մյուս երկրի քաղաքացիների կացության կարգի վերաբերյալ:

Ինչպես ասվում է ՌԴ կառավարության կայքում, համաձայնագրով նախատեսվում է ազատել Հայաստանի տարածքում ժամանակավոր գտնվող ՌԴ քաղաքացիներին, և Ռուսաստանի տարածքում ժամանակավոր գտնվող ՀՀ քաղաքացիներին մուտքից հետո 30 օրվա ընթացքում իրավասու մարմիններում գրանցվելու (կացության վայրում հաշվառման կանգնելու) պարտականությունից:

Օրինագիծը քննարկման կդրվի կառավարության նիստում:

Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունները Հայաստանի տարածքում ՌԴ քաղաքացիների և Ռուսաստանի տարածքում ՀՀ քաղաքացիների կացության կարգի մասին համաձայնագիրը ստորագրեցին 2014-ի հուլիսի 11-ին Սոչիում: Ըստ ՌԴ 1995 թ. հուլիսի 15-ի №101 «Ռուսաստանի Դաշնության միջազգային պայմանագրերի մասին» դաշնային օրենքի, պայմանագիրը պետք է վավերացվի, քանի որ հաստատում է կանոններ, որոնք տարբերվում են օրենքով նախատեսվածներից:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---