$40 մլն-ի ներդրում Երևանում. Կկառուցվի «Ռիո» առևտրի և զվարճանքի կենտրոնը18 նոյեմբերի 2014 - 16:30 AMT PanARMENIAN.Net - Ռուսական «Ռիո» առևտրի և զվարճանքի կենտրոնների ցանցն ընդլայնում է սահմաններն ու դուրս գալիս Հայաստանի շուկա նոր նախագծով Երևանում: Կենտրոնը կկառուցի Ռուսաստանի առևտրային անշարժ գույքի դեվելոփեր «Տաշիր» ընկերությունների խումբը, որը հանդես կգա որպես կատարող նախագծի իրականացման բոլոր փուլերում: Նախագծումը, կառուցումը, բրոքերիջը, շահագործումն ու հետագա կառավարումը «Տաշիրը» կիրականացնի սեփական միջոցներով: Ներդրումների ծավալը կկազմի 40 մլն դոլար, գրում է Arendator.ru-ն: Նախագիծն ադեն 50 տոկոսով պատրաստ է, նոր կենտրոնի բացումը նախատեսվում է 2015-ի չորրորդ եռամսյակում: Երևանյան «Ռիոն» առևտրի և զվարճանքի կենտրոնների խոշորագույն դաշնային ցանցի հերթական նախագիծն է, որը 2005 թվականին առաջին «մոլի» գործարկումից ի վեր հաջողությամբ զարգանում է Ռուսաստանի տարածքում: 2014-ի նոյեմբերի տվյալներով գործում է 20 նմանատիպ կենտրոն 16 քաղաքում: «Ռիո» կենտրոնի բացումը Հայաստանում կնշանավորվի ռիթեյլի առաջատար օպերատորների մուտքով, որոնք նախկինում ներկայացված չեն եղել հայկական շուկայում: Ընդհանուր առմամբ համալիրում մոտ 100 վարձակալ կլինի՝ ռուսական և միջազգային բրենդեր, ինչպես նաև տեղի օպերատորներ: Կենտրոնի ընդհանուր մակերեսը մոտ 21 հազար քմ է, այն տեղակայվելու է Երևանի ամենադինամիկ զարգացող վարչական շրջաններից մեկում՝ Արաբկիրում. մի կողմից դուրս գալով Քոչար-Փափազյան խաչմերուկ, մյուս կողմից՝ Սարալանջի փողոց: Այդ գոտում ապրում է մոտ 600 հազար մարդ: «Ռիո» կենտրոնին մոտենալը այցելուների համար հարմարավետ կլինի, կկառուցվի նաև ստորգետնյա կայանատեղի ավտոմեքենաների համար: Որպես նախագծի հիմնարար վարձակալներ ներկայացված կլինեն սննդամթերքի սուպերմարկետը, «Սինեմա սթար» ցանցի Երևանում երկրորդ կինոթատրոնը և Play Lab մանկական զվարճանքի կենտրոնը: Ապագա առևտրի կենտրոնի վայրը խիտ բնակեցված թաղամասում թույլ կտա ապահովել օրական 12 հազար այցելու աշխատանքային օրերին և մինչև 18 հազար այցելու հանգստյան օրերին: 1999-ին հիմնված «Տաշիր Գրուպ» ձեռնարկության սեփականատերն է ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը: Այսօր ընկերությունը միավորում է մոտ 200 ընկերություն, որոնք գործում են էկոնոմիկայի տարբեր ոլորտներում, աշխատակիցների ընդհանուր թիվը հասնում է 40 հազարի: 2011-ի տվյալներով «Տաշիր Գրուպը» կառուցել և ղեկավարում է մոտ 65 կոմերցիոն նշանակության օբյեկտ, որոնց ընդհանուր մակերեսը հասնում է 1 մլն 750 հազար քմ: Այսօրվա դրությամբ գործում է 19 առևտրի և զվարճանքի կենտրոն Մոսկվայում, ՌԴ այլ քաղաքներում և Երևանում և 7 բիզնես կենտրոն Մոսկվայում, Կալուգայում և Երևանում: 2014թ. Կարապետյանը Forbes ամսագրի «Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարի» վարկանիշում զբաղեցրել է 26-րդ տեղը՝ իր 4,3 միլիարդ դոլարով: Photo: Rio.su Հղումներ թեմայով. Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ղազախստանի ԱԳՆ․ Միջնորդության մասին խոսք չկա՝ բանակցելու են բացառապես ՀՀ-ն ու Ադրբեջանը «Մենք լոկ բարի կամքի ծառայություն ենք տրամադրում՝ այսպես կոչված good offices»,– ասել է նա «Հայաքվեի» կոչը՝ միասնական ճակատ ձևավորել, կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնել Նաև է կոչ է արվել իշխանական պատգամավորներին դուրս գալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Օսկանյան. Արցախի հարցը փակված չէ Նա նշել է, որ Հայաստանն այսքան խոցելի է դարձել հիմնականում այն պատճառով, որ մենք կորցրել ենք Արցախը Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը |