Ամերիաբանկն ու Orange-ը հայտարարում են առցանց վճարումներ իրականացնելու ծառայության մեկնարկը![]() 27 նոյեմբերի 2014 - 16:08 AMT PanARMENIAN.Net - Ամերիաբանկն Orange ընկերության հետ համատեղ հայտարարում է Orange-ի բաժանորդների համար առցանց (ինտերնետում) վճարումներ իրականացնելու ծառայության մեկնարկը: Orange ընկերության հաճախորդներն այսուհետ կարող են բոլոր ծառայությունների համար վճարումներ կատարել առցանց` ArCa, MasterCard և Visa բանկային քարտերով։ Վճարումներն իրականացվում են Orangearmenia.am կայքի միջոցով և անմիջապես փոխանցվում բաժանորդի հաշվեկշռին։ Բաժանորդը կարող է իրականացնել վճարումներ ցանկացած բանկի ArCa, MasterCard կամ Visa քարտով: Կիրառվող VbV (Verified by VISA) և SecureCode (3DSecure MasterCard) տեխնոլոգիաներն ապահովում են առցանց գործարքների իրականացման անվտանգության բարձր մակարդակ: «Orange-ի և Ամերիաբանկի համատեղ այս նախագիծը ևս մեկ լուրջ քայլ է Հայաստանում էլեկտրոնային կոմերցիայի զարգացման գործում,- նշում է Ամերիաբանկի ՏՏ և ավտոմատացման վարչության պետ, ծրագրի համակարգող Բենիամին Թադևոսյանը,- առցանց առևտուր իրականացնող կայքերում ArCa, MasterCard և Visa քարտերով վճարումների ընդունման կազմակերպումը և հետագա սպասարկումը հեշտացնելու նպատակով մենք մշակել ենք ծրագրային գործիք՝ vPOS (վիրտուալ տերմինալ), որը կարող է արագ տեղադրվել ինտերնետային կայքում` առանց մեծածավալ ծրագրավորման և կարգաբերումների անհրաժեշտության»: «Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |