Հայ միգրանտները ՌԴ-ում չեն վճարի աշխատանքի թույլտվության համար և կհարկվեն ՀՀ հարկերով

Հայ միգրանտները ՌԴ-ում չեն վճարի աշխատանքի թույլտվության համար և կհարկվեն ՀՀ հարկերով

PanARMENIAN.Net - ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո աշխատանքային միգրանտները, որոնք Ռուսաստանում աշխատանքային պայմանագրեր ունեն, կազատվեն գրանցվելու անհրաժեշտությունից և համապատասխան մուծումներից:

Այդ մասին ԵՏՄ-ին ՀՀ-ի միանալու մասին պայմանագրի քննարկման ընթացքում հայտարարել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը, գրում է ԱՌԿԱ-ն: Ըստ նրա, ընդհանուր առմամբ հայ միգրանտները կկարողանան տնտեսել տարեկան մոտ 15-20 մլն դոլար:

Կարայանը, սակայն, նշել է, որ ԵՏՄ շրջանակում լուծվում է աշխատանքային միգրանտների գործունեության հարկադրման հարցը, որոնք կկարողանան հարկեր վճարել որպես իրենց երկրի ներկայացուցիչներ:

Աշխատանքային միգրանտների մասնավոր դրամական փոխանցումները ՀՀ տնտեսության եկամուտների զգալի մաս են ապահովում: Սակայն, 2014-ի հուլիսից Ռուսաստանի տնտեսության մեջ բարդությունների պատճառով դրանց ծավալը կրճատվում է: 10 ամսում Ռուսաստանից փոխանցվել է $1,484 մլրդ 2013-ի նույն ժամանակահատվածի 1,512 մլրդ դոլարի դիմաց: Անկումը կազմել է 1,9 տոկոս: 2013-ի հունվար-հոկտեմբերին Ռուսաստանից փոխանցվել է 1,298 մլրդ դոլար 1,240 մլրդ դոլարի դիմաց: Անկումը կազմել էր 4,5 տոկոս:

Ընթերցեք նաև. ՌԴ-ում 500.000 ՀՀ և 600.000 Ադրբեջանի քաղաքացի կա

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---