Freedom House. ՀՀ-ն ԱՊՀ միակ երկիրն է ազատ համացանցով

Freedom House. ՀՀ-ն ԱՊՀ միակ երկիրն է ազատ համացանցով

PanARMENIAN.Net - Freedom House կազմակերպությունը հրապարակել է «Համացանցի ազատությունը 2014-ին» զեկույցը, որտեղ գնահատվել է աշխարհի65 երկրումհամացանցի ազատության մակարդակը:Հայաստանն այստեղ 100 հնարավոր միավորից ստացել է 28-ը, ինչը նշանակում է, որ այն դասակարգված է երկրների շարքում, որտեղ համացանցի ազատության մակարդակն «ազատ» է գնահատվում:

Ավելին, 2013-ի արդյունքի համեմատ (29 միավոր) Հայաստանը այս տարի նույնիսկ բարելավել է իր դիրքը: Արդյունքում ՀՀ-ն դասակարգված է զեկույցի 65-ից այն 19 երկրի շարքում, որոնք համարվում են համացանցի ազատություն ունեցող երկրներ: Այդպիսիք են ԱՄՆ-ն, Կանադան, Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ավստրալիան և մի քանի այլ երկրներ, հայտնում է Panorama.am-ը:

Զեկույցն ընդգրկում է 2013 թվականի մայիսից մինչև 2014 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածը: Համացանցի ազատության մակարդակը գնահատվել է 100 միավոր սանդղակով, որտեղ 0-30 միավոր ստացած երկրները համարվում են համացանցի ազատություն ունեցող, 31-60 միավոր ստացածները՝ մասնակի ազատություն ունեցող, իսկ 61-100 ստացած երկրները համարվում են համացանցի ազատություն չունեցող երկրներ:

Freedom House-ը ոչ կառավարական կազմակերպություն է, որը զբաղվում է քաղաքական և քաղաքացիական ազատությունների ուսումնասիրությամբ:

Հայաստանի դեպքում զեկույցում մասնավորապես նշված է, որ դիտարկված ժամանակահատվածում չի եղել համացանցի հասանելիության, կայքերի հասանելիության, մեդիաբովանդակության՝ այդ թվում նաև քաղաքական թեմաներով, սահմանափակում, ինչպես նաև չեն գրանցվել օգտատերերի իրավունքների սահմանափակման դեպքեր: Չեն եղել նաև բլոգերների, համացանցի այլ օգտատերերի ձերբակալության դեպքեր:

Հայաստանն իր ստացած միավորով առաջատար դիրքում է թե´ տարածաշրջանային երկրների համեմատ և թե´ ԱՊՀ երկրների: Այսպես՝ Ադրբեջանը և Թուրքիան ստացել են 55 միավոր՝ դասվելով մասնակի ազատություն ունեցող երկրների շարքը: Իրանն առհասարակ գտնվում է համացանցի ազատություն չունեցող երկրների շարքում: Տարածաշրջանում ազատության բարձր մակարդակ ունի նաև Վրաստանը՝ 26 միավոր:

2014 թվականի դրությամբ ինտերնետի ծածկույթի մակարդակով Հայաստանն աշխարհի առաջատար երկրներից մեկն է։ Տարածքի 99 տոկոսը ծածկված է լայնաշերտ անլար ինտերնետով` 3G տեխնոլոգիաներով, այսինքն` հասանելիության խնդիրը լուծված է, հարկավոր է ավելացնել թողունակությունը:

Հայաստանի առաջատար դիրքը նկատելի է նաև ԱՊՀ մի շարք երկրների հետ համեմատած: Այսպես՝ Ռուսաստանը և Ղազախստանը ստացել են 60 միավոր՝ դասվելով համացանցի մասնակի ազատություն ունեցող երկրների շարքում: Այս շարքում են նաև Ուկրաինան՝ 33 միավոր, Ղրղզստանը՝ 34 միավոր, իսկ Բելառուսը և Ուզբեկստանը դասվել են համացանցի ազատություն չունեցող երկրների շարքում՝ ստանալով համապատասխանաբար 62 և 79 միավոր: Թուրքմենստանը և Տաջիկստանը, ինչպես նաև Մոլդովան առհասարակ ներառված չեն զեկույցում:

Դրական տեղաշարժերի մասով նշված է, որ դիտարկված ժամանակահատվածում զգալիորեն աճել է Հայաստանում համացանցից օգտվողների թիվը՝ 39%-ից հասնելով՝ 46 տոկոսի: Զուգահեռ ավելացել է նաև համացանցից հեռախոսային սարքերի միջոցով ազատ օգտվողների թիվը, մեծացել է անլար համացանցի տիրույթը՝ ներառելով մի շարք հասարակական վայրեր, այդ թվում նաև հասարակական տրանսպորտի որոշ տեսակներ:

1988 թվականին ԽՍՀՄ կիրառական ավտոմատ համակարգերի ինստիտուտի հայկական մասնաճյուղում սկսել է գործել համաշխարհային համակարգչային ցանցերին միացնող 2400 բիթ/վ թողունակությամբ Հայաստանում առաջին կապուղին, որը եվրոպական համակարգչային ցանցերին է միացել Մոսկվայի կենտրոնական գրասենյակի միջոցով։

Տեղեկատվության այլընտրանքային աղբյուրից էլեկտրոնային բովանդակության զարգացման խնդիրը տարեցտարի դառնում է կարևորագույն հարցերից մեկը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---