«Գազպրոմը» մտադիր է ձեռք բերել Իրան-Հայաստան գազամուղը

PanARMENIAN.Net - Ինչպես հայտարարել է «Գազպրոմ» ընկերության բաժնետերերի տարեկան հավաքում ունեցած իր ելույթում ընկերության վարչության փոխնախագահ Ալեքսանդր Ռյազանովը, «Գազպրոմը» մտադիր է ձեռք բերել կառուցվող Իրան-Հայաստան գազամուղը: Նրա խոսքերով, Իրան-Հայաստան գազամուղի ձեռք բերումը կապված է դեպի Հայաստան գազի առաքումների հուսալիությունն ավելացնելու անհրաժեշտության հետ, քանի որ Վրաստանի տարածքով ռուսական գազի տարանցման հետ կապված իրավիճակն անկայուն է: Վրաստանը, գտնում է Ռյազանովը, թույլ է տալիս իրեն գազի չարտոնված քանակ յուրացնել: Գազամուղը նախատեսվում է շահագործման հանձնել 2007 թվականին, գազի տեղափոխման նրա հզորությունը կկազմի տարեկան 1,2 միլիարդ խմ, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---