Վարչապետն ասում է՝ անհիմն թանկացումներ չեն հանդուրժի. Որոշ ապրանքների գներ արդեն նվազել են![]() ![]() PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը գործադիրի դեկտեմբերի 18-ի նիստում հայտնել է, որ նախօրեին հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին և տնտեսվարողներին: «Միջազգային գործընկերները լիովին աջակցում են` արտաքին շոկերով պայմանավորված փոխարժեքի սուր տատանումների իրավիճակում ֆինանսական շուկայի կայունացման մեր քայլերին»,- ասել է վարչապետը, մեջբերում է Panorama.am-ը: Նրա խոսքով՝ երեկ՝ դեկտեմբերի 17-ին, օրվա երկրորդ կեսից և այսօր ֆինանսական շուկայում նկատվում է կայունացման միտում, սակայն իրենք անհանգստացած են փոխանակման կետերում գնման և վաճառքի մեծ մարժաներով, ինչպես նաև սպառողական շուկայում որոշ գործընթացներով, մասնավորապես՝ երեկ շաքարավազի, ալյուրի և սպառման այլ ապրանքերի գծով ակնհայտ գների բարձրացումներ կային: Վարչապետի գլխավորությամբ ֆինանսական շուկայի իրավիճակին նվիրված խորհրդակցությանը մասնակցել էին ՀՀ-ում Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և պատասխանատու գերատեսչությունների ղեկավարները: Խորհրդակցությանը քննարկվել էին ՀՀ ֆինանսական շուկայում վերջին օրերին ստեղծված իրավիճակը, հնարավոր զարգացումները և հետագա քայլերը: Երկուստեք կարևորվել էր լողացող փոխարժեքի քաղաքականության շարունակումը՝ տնտեսությունը երկարաժամկետ անկայունությունից զերծ պահելու համար: Միաժամանակ կարևոր էին համարվել ֆինանսական շուկայում իրավիճակի կայունացմանը և սպառողական ապրանքների անհիմն թանկացումների բացառմանն ուղղված գործողությունները: Երեկվա համեմատ այսօր արդեն Երևանի սուպերմարկետներից մեկում շաքարավազի գինը նվազել է. եթե երեկ 1 կգ-ը վաճառվել է 470 դրամով, ապա այսօր 1 կգ-ն արժե 401 դրամ: Վաճառուղուհիներից մեկի խոսքով, նախօրեին խանութներ են եղել, որտեղ շաքարավազը վաճառվել է 700 դրամով: Բաղրամյան տեսակի 10 կգ-անոց ալյուրը երեկվա համեմատ էժանացել է 730 դրամով՝ 3730 դրամից դառնալով 3000 դրամ: Մինչև այս ալյուրը վաճառվում էր 2800-2900 դրամ: Հովիկ Աբրահամյանը ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին հանձնարարել է մանրամասն ուսումնասիրել այս ապրանքատեսակների առևտուրը և դրանց վերաբերյալ ամենօրյա կտրվածքով իրեն տեղեկատվություն ներկայացնել: «Հորդորում եմ ամենայն խստությամբ հետևել այս չարաշահումներին: Կառավարությունն անհիմն թանկացումները չի հանդուրժելու»,- ասել է Հովիկ Աբրահամյանը: Ստացվում է, որ տնտեսվարողներն օգտվելով ստեղծված իրավիճակից, մի քանի օր չհիմնավորված գներ են սահմանել: Իսկ հետո, այնուամենայնիվ, ապրանքը նախկին գնին չի վերադարձել: Վարչապետը նաև առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին հանձնարարել է ուսումնասիրել դեղորայքի շուկան և արդյունքներն օրվա ընթացքում ներկայացնել իրեն: Կառավարության ղեկավարի համոզմամբ,այդ շուկան ևս իր ուշադրության կենտրոնում է, ուստի հնարավոր թանկացումները պարզելու համար անպայման պետք է ուսումնասիրություն անել: Հղումներ թեմայով. ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |