ՀՀ-ն գերմանական վարկ կվերցնի Կապսի ջրամբարի շինարարությունն ավարտելու համար19 դեկտեմբերի 2014 - 10:24 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի 18-ի նիստում հավանություն է տվել գերմանական KFW բանկից 50 մլն եվրո վարկային միջոցների ներգրավման մասին պայմանագրի նախագծին: Վարկը տրամադրվում է 15 տարի մարման ժամկետով, որից 5-ը՝ արտոնյալ: Տրամադրվող միջոցները կուղղվեն Կապսի ջրամբարի վերականգնմանը, ինչպես նաև ենթակառուցվածքի վերազինմանը: Միջոցները կուղղվեն գյուղատնտեսական ոռոգման նպատակով Ախուրյան գետի վրա 25 մլն խմ ծավալով Կապսի ջրամբարը վերականգնելու և շինարարական աշխատանքներն ավարտելու, գետային համակարգի վերին հոսանքներում ջրի կառավարումը բարելավելու, ինչպես նաև հարակից ծառայությունների համար: Բացի այդ, կառավարությունը նաև 2 մլն դոլար դրամաշնորհ կստանա նախագծային աշխատանքների համար: Կապսի ջրամբարի շինարարությունը սկսվել է 1985 թվականին: Շինաշխատանքները մինչև 1989-ի սկիզբը կատարվել են ըստ ժամանակացույցի: 1988-ի դեկտեմբերի 7-ի աղետալի երկրաշարժից հետո շինարարության տեմպերը թուլացվել են և վերջնականապես կասեցվել 1993-ին, երբ պատվարի բարձրությունը նախագծային 73-ի փոխարեն հասցվել էր ընդամենը 20 մետրի: Photo: Wikipedia Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Կիրանցի ղեկավարը՝ Փաշինյանի հետ Երևանում հանդիպելու առաջարկի մասին. Դեռ չենք որոշել Վարչապետի աշխատակազմից ասել են, որ տեղեկություն չունեն Ղազախստանի ԱԳՆ․ Միջնորդության մասին խոսք չկա՝ բանակցելու են բացառապես ՀՀ-ն ու Ադրբեջանը «Մենք լոկ բարի կամքի ծառայություն ենք տրամադրում՝ այսպես կոչված good offices»,– ասել է նա Օդի ջերմաստիճանն մայիսի 2–ից կնվազի 7-10 աստիճանով Քամին՝ հարավարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում «Հայաքվեի» կոչը՝ միասնական ճակատ ձևավորել, կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնել Նաև է կոչ է արվել իշխանական պատգամավորներին դուրս գալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից |