Հրաչյա Հարությունյանի ընտանիքը դիմել է ԱՆ՝ նրա Հայաստան տեղափոխելը կազմակերպելու համար26 դեկտեմբերի 2014 - 10:41 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնությունում 6 տարի 9 ամիս ազատազրկման դատապարտված Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանի ընտանիքը դիմել է Հայաստանի արդարադատության նախարարությունը՝ նրա Հայաստան տեղափոխելը կազմակերպելու համար: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի բռնությունների կանխարգելման վարչության պետ, իրավապաշտպան Երանուհի Թումանյանցը հայտնել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն արդարադատության նախարարությանն է հանձնել մի քանի անհրաժեշտ նյութեր, որոնք գրասենյակին էր տվել Հարությունյանի փաստաբանը, գրում է Panorama.am-ը: «Այժմ նախարարությունը զբաղվում է այդ գործով, ուսումնասիրում է փաստաթղթերը»,- ասել է Թումանյանցը՝ հավելելով, որ արտահանձնման գործընթացի կազմակերպումը բավականին երկար է տևում. «Նախ պետք է ուսումնասիրվեն փաստաթղթերը, հասկացվի համապատասխանելիությունը կոնվենցիային և տեղափոխման իրականացման հնարավորությունը, այնուհետև Ռուսաստանի հետ վարվի գրագրություն: Ռուսաստանն էլ իր համաձայնությունը պետք է տա տեղափոխման համար: Միայն այդ գրագրությունը մոտ կես տարի տևում է»: Մոսկվայի քաղաքային դատարանի հուլիսի 14-ին բավարարել էր Հարությունյանի կալանքի ժամկետը մինչև 2014-ի մարտի 14-ը երկարաձգելու մասին Մոսկվայի ներքին գործերի կառավարման Կենտրոնական քննչական բաժնի քննիչ Ստանիսլավ Լագոյկոյի միջնորդությունը (այսինքն` հետին թվով): Հունիսի 20-ին Մոսկվայի քաղաքային դատարանի նախագահությունը որոշել էր չերկարաձգել Հարությունյանի կալանքի ժամկետը: Դատարանը խախտումներ էր հայտնաբերել Տվերսկի շրջանային դատարանի՝ 2013-ի դեկտեմբերի 13-ի որոշման մեջ, որից հետո ՀՀ 46-ամյա քաղաքացու կալանքի ժամկետը բազմիցս երկարաձգվել էր: Նյութերն ուղարկվել էին կրկնակի ուսումնասիրության: Ապրիլի 4-ին Հարությունյանի քրգործի հետաքննության ավարտից հետո ապրիլի 11-ին Տրոիցկի շրջանի դատարնում սկսվել էին նախնական լսումները: Մինչև այդ, քննության ընթացքում պարզվել էր, որ բեռնատարը պատշաճ սպասարկում չի անցել, արգելակներն էլ վատ էին աշխատում: Ըստ քննության, Հարությունյանը պետք է իմանար այդ մասին: Հարությունյանը ձերբակալվել էր 2013-ի հուլիսի 15-ին։ Սեպտեմբերի 12-ին ձերբակալության ժամկետը երկարացրել էր մինչև դեկտեմբերի 14-ը: Photo: ITAR-TASS Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |