Երկարաձգվել են ՌԴ-ից Հայաստան գազի, նավթի ու ալմաստների առանց մաքսատուրքերի առաքումները![]() 29 դեկտեմբերի 2014 - 13:23 AMT PanARMENIAN.Net - ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը և ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը աշխատանքային հանդիպում են ունեցել: Հանդիպման ժամանակ ստորագրվել է Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև 2013 թվականի դեկտեմբերի 2-ի Հայաստան բնական գազի, նավթամթերքի ու չմշակված բնական ալմատսների առաքման ոլորտում համագործակցության մասին համաձայնագրին կից արձանագրությունը: Արձանագրությունը ենթադրում է բնական գազի, նավթամթերքի և չմշակված բնական ալմաստների առաքման մաքսատուրքերի չգանձման ռեժիմի երկարաձգում: Հանդիպմանը կողմերը քննարկել են նաև գործակցությունը էլեկտրաէներգետիկ ոլորտում և քննարկել են վառելիքա-էներգետիկ ռեսուրսների բալանսների նախագծերը 2015-ի համար: «Գլխավոր իրադարձությունը, որը կանխորոշեց այս հանդիպման տրամադրվածությունը, ՀՀ-ի անդամակցումն էր Եվրասիական տնտեսական միությանը»,-ասել է Ալեքսանդր Նովակը, հայտնում է ՏՊՊ-ինֆորմը: Ավելի վաղ, անդրադառնալով ռուսական գազի գնի մասին հարցին ռուսական ռուբլու անկման պայմաններում, ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հայտարարեց, որ Հայաստանն ու Ռուսաստանը չեն կարող գազի գինը հաշվարկել ռուբլով, քանի որ դա ձեռնտու չէ: «Երբ ապրանքի ներմուծման գինը որևէ երկրի հետ այդ երկրի արժույթով ես իրականացնում, առաջին հայացքից թվում է, թե դա պետք է ավելի էժան լինի՝ դոլարը կփոխենք ռուբլու ու ավելի ձեռնտու կլինի, բայց որևէ երկիր այդպիսի գործարք չի կնքի, որովհետև դա որևէ մեկին ձեռնտու չէ»,-ասել է նա: Կարեն Ճշմարիտյանն ընդգծել է, որ նման գործարքը ձեռնտու չէ նաև Հայաստանին: «Գազի ներմուծման հետ կապված հարցերը քննարկվում են ԱԺ-ի համապատասխան հանձնաժողովում, նրանց եզրակացությունները բոլորիս հայտնի կլինի, երբ հրապարակեն»,-ասել է նա: ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 4-ի նիստում վավերացրել է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին պայմանագիրը: Կողմ է քվեարկել 103 պատգամավոր, դեմ՝ 7, ևս 1-ը ձեռնպահ է մնացել: Խորհրդարանական խմբակցություններից դեմ էր միայն «Ժառանգությունը»: Պայմանագրով նախատեսվում է 1-8 տարի տարի Հայատանի և ԵՏՄ մաքսային տոկոսադրույքների ներդաշնակեցման համար, 12-60 ամիս՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ընդունման, 3 տարի՝ մտավոր սեփականության օբեյկտենրի իրավունքների պահպանության ու պաշտպանության հարցերի կարգավորման համար: Անցումային շրջանում ԵՏՄճ-ն իրավունք ունի որոշելու Հայաստանի տարածք իր ապրանքների ներմուծման հատուկ կարգը: Պայմանագրով նախատեսվում են նաև աօրանքների տեղափոխման առանձնահատկությունները օտար պետությունների տարածքով: Հայաստանը կստանա ԵՏՄ մաքսային մոըտքերի 1,13 տոկոսը: Photo: Business.ua ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |