Հուլիսին Ռոբերտ Քոչարյանը կայցելի Մոսկվա

PanARMENIAN.Net - 2006 թվականի հուլիսի երկրորդ կեսին տեղի կունենա Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի այցը Ռուսաստան: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը, Մոսկվայում տեղի կունենա ԱՊՀ երկրների նախագահների ոչ պաշտոնական գագաթնաժողովը, որի շրջանակներում ԱՊՀ պետությունների նախագահները ներկա կլինեն Ռուսաստանի նախագահի մրցանակի ամենամյա ձիարշավին: ՀՀ նախագահի մամլո քարտուղարը հայտարարել է նաեւ, որ այցի օրակարգը եւ հանդիպումների ժամանակացույցը դեռեւս հստակեցված չեն:
 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---