Հայաստանի ԱԳՆ-ն ողջունել է «նորմանդական ձևաչափով» Մինսկի հանդիպման արդյունքները

Հայաստանի ԱԳՆ-ն ողջունել է «նորմանդական ձևաչափով» Մինսկի հանդիպման արդյունքները

PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳՆ-ն ողջունում է Ուկրաինայում ճգնաժամի հաղթահարմանն ուղղված Մինսկի համաձայնագիրը:

Փետրվարի 12-ին Մինսկում ավարտվեցին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի, ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի բանակցությունները Ուկրաինայում կարգավորման շուրջ «նորմանդական քառյակի» ձևաչափով: Հաջողվեց պայմանավորվել հրադադարի մասին Դոնբասի հակամարտության գոտում փետրվարի 15-ի կեսգիշերից, ծանր սպառազինությունը հետ քաշելու, ինչպես նաև իրավիճակի երկարաժամկետ քաղաքական կարգավորմանն ուղղված միջոցների մասին:

«Ողջունում ենք փետրվարի 11-12-ը «նորմանդական ձևաչափով» Մինսկում կայացած գագաթաժողովի արդյունքները՝ Ուկրաինայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի նախագահների և Գերմանիայի կանցլերի համատեղ հռչակագրի ընդունումը, կոնտակտային խմբի կողմից ստորագրված փաստաթուղթը՝ Մինսկյան համաձայնությունների իրագործման միջոցների վերաբերյալ:

Հույս ենք հայտնում, որ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը ճանապարհ կհարթի՝ Ուկրաինայում ճգնաժամի համապարփակ կարգավորման համար»,-ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ:

«Նորմանդական քառյակի» բանակցությունները գրեթե 16-ժամ տևեցին: Բանակցությունների ավարտին Ֆրանսիայի և ԳԴՀ ղեկավարները մոտեցան Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին և շնորհակալություն հայտնեցին աշխատանքի համար պայմաններ ստեղծելու համար:

Զինված հակամարտությունն Ուկրաինայի արևելքում շարունակվում է 2014-ի ապրիլից, որպես Կիևի Մայդանի, Յանուկովիչի պաշտոնանկության ու Ղրիմը ՌԴ-ին միանալու հետևանք: Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ուժերը, վերցնելով իշխանությունը տարածաշրջանում, պահանջում էին ավելի լայն լիազորություններ կամ անկախություն, որին Կիևը պատասխանեց մարտական գործողություններով ու ապստամբությունը ուժով ճնշելու փորձով: Մարտերի արդյունքում կենտրոնական իշխանությունը կորցրեց վերահսկողությունը Դոնեցկի և Լուգանսկի ծրջանների մի մասում, զոհվեց մոտ 4 հազար մարդ, փախստական դարձավ մոտ 800 հազարը:

Փետրվարի 5-ին Կիևում տեղի ունեցան Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի բանակցությունները ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Այնտեղից Մերկելն ու Օլանդը մեկնեցին Մոսկվա, որտեղ քննարկեցին ուկրաինական ճգնաժամի կարգավորման ուղիները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Երկու դեպքում էլ բանակցություններն անցել են մամուլի համար փակ դռների հետևում, իսկ հանդիպման ավարտին մասնակիցները հայտարարություններ չեն արել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---