ԶԼՄ-ներ. Եթե Ռուսաստանը փորձի «պաշտպանել» Պերմյակովին, ընդվզումն ավելի մեծ կլինի27 փետրվարի 2015 - 11:07 AMT PanARMENIAN.Net - Հարաբերական հանգստությունը Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության գործի շուրջ իրականում շատ խաբուսիկ է: Ամեն վայրկյան կրքերը կարող են բռնկվել ու վերածվել բողոքի զանգվածային ցույցերի, ցուցարարների բախումների իրավապահների հետ և ՌԴ հյուպատոսությունը գրավելու և ռուսական զորամասերը շրջափակելու փորձերի: Պատճառն այն է, որ այդ դաժան սպանությանը հետաքննությունը փակուղում է հայտնվել, գրում է «Չաս պիկ» պարբերականը: Ընդհանուր առմամբ, ասվում է հրապարակման մեջ, Ռուսաստանը շատ բարդ իրավիճակում է հայտնվել: Ընտանքին դաժանորեն սպանած Վալերի Պերմյակովին ռուսական հայրենասիրական կազմակերպությունները սկզբում փորձում էին նույնիսկ հերոսացնել, ասելով թե նրան նենգաբար զրպարտում է արևմտյան քարոզչությունը: Ռուսական քարոզչամիջոցները նոր առասպել են դնում շրջանառության մեջ՝ թե մարդասպանը մեղսունակ չէ, օլիգոֆրեն է, որը չի կարող պատասխան տալ իր գործողությունների համար: Գուցե այդ վարկածը շահավետ է նաև հանցագործի համար, սակայն ուղղակի մահացու է Ռուսաստանի իմիջի համար, գրում է պարբերականը: «Դա նշանակում է, որ ռուսական զինկոմիսարիատներում նորակոչիկները պատշաճ բուժզննություն չեն անցնում: Ստացվում է, որ հոգեկան հիվանդը, որը պատասխանատու չէ իր գործողությունների համար, կարող է հայտնվել բանակում ու լավագույն դեպքում միայն ինքնաձիգ ստանալ, իսկ գուցե նաև «Գրադ» կամ »Սմերչ» համակարգ: Ավելին, այդ պսիխոպատը «Գրադով» և Կրեմլից ատացած սպանության մանդատով կարող է հայտնվել այլ երկրում արտասահմանյան «խաղաղապահ» զորակազմում: Ով գիտի, թե հիմա քանի այդպիսի պերմյակովներ են զենք ճոճելով քայլում Մոլդովայի,. Վրաստանի, Հայաստանի կամ նույնիսկ Ուկրաինայի հողում»,-ասվում է հոդվածում: «Սակայն վերադառնանք «ռուս հերոսի» գործի քննությանը Հայաստանում: Թեև, թվում է, թե ամեն ինչ պարզ է, սակայն քննությունը ոչ մի հաջողություն չի գրանցում: Կամ գործը արգելակվել է, կամ ուղղակի ոչ ոք չի ցանկանում բացահայտել տեղեկատվությունը մինչև վերջ ու հասկանալի ձևով: Եվ գլխավորը՝ ռուսական Գլխավոր դատախազությունը այդպես էլ անպատասխան թողեց ՀՀ Գլխավոր դատախազության միջնորդությունը Ավետիսյանների սպանության գործի քննությունը ՀՀ քննչական մարմիններին հանձնելու վերաբերյալ: Կայուն տպավորություն է ստեղծվում, որ ռուս քննիչները, որոնք վարում են գործը, ամեն ինչ անում են, այն ի չիք դարձնելու համար, քանի որ սկանդալից ու իմիջային կորուստներից Ռուսաստանը չի խուսափի ամեն դեպքում: Իսկ եթե քննությունը փորձի «պաշտպանել» հանցագործին, ապա պետք է սպասենք ավելի մեծ ընդվզման, քան հունվարի կեսին»,-գրել է պարբերականը: Հունվարի 12-ին Գյումրիում հայտնաբերվեցին Ավետիսյանների ընտանիքի 6 անդամի դիերը: Ընտանիքի մյուս երեխան՝ 6-ամսական Սերյոժա Ավետիսյանը, ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ վիրահատվեց։ Չնայած բժիշկների ջանքերին, երեխային փրկել չհաջողվեց, փոքրիկը մահացավ հունվարի 19-ին: Հայ-թուրքական սահմանը հատելու փորձի ժամանակ հայտնաբերված կասկածյալ Վալերի Պերմյակովին մեղադրանք առաջադրվեց, նա ընդունել է իր կատարած հանցանքը: Նրան տեղափոխեցին ռուսական ռազմակայան, ինչը բողոքի մեծ ալիք բարձրացրեց: Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ կասկածվող Վալերի Պերմյակովին մեղադրանք է առաջադրվել ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի 2-րդ (սպանություն) և 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն) հատկանիշներով, որպես խափանման միջոց ընտրված է կալանքը: Միաժամանակ, որոշում է կայացվել Վալերի Պերմյակովին որպես մեղադրյալ ներգրավել ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (այն է՝ երկու կամ ավելի անձանց սպանություն, ինչը պատժվում է 8-ից 15 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ) հարուցված քրգործով: Իսկ հունվարի 19-ին Գյումրիի քաղաքապետարանը ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին ուղերձ էր հղել, որում, մասնավորապես, նշվում էր՝ ակնկալվում է Կոստանյանի միջնորդությունը, որպեսզի հանցագործության նախաքննությունը հանձնվի հայ իրավապահներին, որոնք կապահովեն գործի քննության արդարացիությունը և թափանցիկությունը, իսկ դատավարությունը տեղի ունենա Հայաստանի Հանրապետությունում: Ձեռնարկվել են քննչական, դատավարական և օպերատիվ-հետախուզական այլ միջոցառումներ: Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում է կայացվել: Մեղադրյալն ընդունել է առաջադրված մեղադրանքը: ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ղեկավարվելով ՀՀ և ՌԴ միջև ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ Համաձայնագրի 6-րդ հոդվածով, հունվարի 12-ին Գյումրի քաղաքում ՀՀ յոթ քաղաքացիների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ միջնորդությամբ դիմել է ՌԴ գլխավոր դատախազ Յու. Չայկային: ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունն այժմ քննարկվում է ՌԴ գործընկերների կողմից: Միջնորդության շուրջ ստեղծված թյուրըմբռնումներից խուսափելու համար հրապարակվեց դրա վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի կողմից ՌԴ գլխավոր դատախազություն ուղարկված հարցման պատասխանի լուսապատճենը: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |