Հաստատվել է ԵՏՄ-ում արդյունաբերական գործակցության ուղղությունների ճանապարհային քարտեզը

Հաստատվել է ԵՏՄ-ում արդյունաբերական գործակցության ուղղությունների ճանապարհային քարտեզը

PanARMENIAN.Net - ԵՏՄ արդյունաբերության ոլորտում գործակցության հիմնական ուղղությունների մշակման ճանապարհային քարտեզը հավանության է արժանացել Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդատվական կոմիտեի նիստում, հայտնել են ԵՏՀ-ում: Հիմնական ուղղությունները կդառնան ԵՏՄ երկրների փոխգործակցության մասին ռազմավարական փաստաթուղթն առաջիկա հնգամյակի համար:

Կոմիտեն նաև հավանություն է տվել ԵՏՀ Խորհրդի ընդհանուր ոլորտային փաստաթղթին, որն ուղղված է պայմանների ստեղծմանը երկաթուղային տրանսպորտի զարգացման և մրցունակության բարձրացման, անդամ երկրների շուկաներում ոլորտի արտադրանքի համար խոչընդոտների փոխադարձ վերացման և ոլորտի արտահանման ներուժի աճի համար:

Կոմիտեի անդամները համակարծիք են եղել ՄԱԿ արդյունաբերության զարգացման կազմակերպության հետ համագործակցության մասին համաձայնագիր կնքելու շուրջ բանակցություններ սկսելու առաջարկին: Արդյունաբերության գծով խորհրդատվական կոմիտեում համաձայնեցված փաստաթղթերի նախագծերը հաստատված կարգով քննարկման կդրվեն ԵՏՄ համապատասխան մարմիններում, հայտնում է Telegraf.by-ն:

Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին:

Անդամակցության պայմանագրով նախատեսվում է 1-8 տարի Հայաստանի և ԵՏՄ մաքսային տոկոսադրույքների ներդաշնակեցման համար, 12-60 ամիս՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ընդունման, 3 տարի՝ մտավոր սեփականության օբեյկտների իրավունքների պահպանության ու պաշտպանության հարցերի կարգավորման համար: Անցումային շրջանում ԵՏՄ-ն իրավունք ունի որոշելու Հայաստանի տարածք իր ապրանքների ներմուծման հատուկ կարգը: Պայմանագրով նախատեսվում են նաև ապրանքների տեղափոխման առանձնահատկությունները օտար պետությունների տարածքով: Հայաստանը կստանա ԵՏՄ մաքսային մուտքերի 1,13 տոկոսը:

ԵՏՄ կենտրոնակայանը լինելու է Մոսկվայում, ֆինանսական կանոնակարգողը՝ Ալմաթիում, իսկ ԵՏՄ դատարանը՝ Մինսկում: Բելառուսը նաև իրավունք է ստացել նախագահելու միությունում 2015 թ.:

Ընթացիկ տարում միությանը կարող է միանալ նաև Ղրղզստանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---