Boston Globe. Ինչո՞ւ է Թուրքիան շարունակում հերքել Ցեղասպանությունը

Boston Globe. Ինչո՞ւ է Թուրքիան շարունակում հերքել Ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Boston Globe պարբերականում լույս է տեսել ամերիկահայ վիպագիր Քրիս Բոհջալյանի սյունակը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ու Թուրքիայի որդեգրած ժխտողական քաղաքականության վերաբերյալ: Ներկայացնում ենք այն ստորև՝ որոշ կրճատումներով:

«2009-ի նոյեմբերյան մի երեկո ես լսեցի Հոլոքոսթը վերապրած Գերդա Վայսման Կլայնի ելույթը Տեխասի համալսարանում: Գերդայի՝ 1957 թվականին լույս տեսած «Ամեն ինչ, կյանքիցս բացի» ժամանակագրությունները պատմում են Երկրորդ աշխարհամարտի ընթացքում ճամբարներում իր տանջալից փորձությունների և մահվան երթերիի մասին: Հարց-պատասխանի ընթացքում մի հարց հնչեց. «Ի՞նչ եք պատասխանում Հոլոքոսթը հերքողներին»: Նա, ուսերը թափահարելով պատասխանեց «Ես ասելու շատ բան չունեմ: Պարզապես ասում եմ, որ հարցնեն Գերմանիայից: Գերմանիան այն չի հերքում»:

Ես դա հիշել էի անցյալ ամիս, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին հարցրին Հայոց ցեղասպանության մասին: Նա պատասխանել է. «Եկեք հանենք քաղաքական դաշտից 1915թ. իրադարձությունները և անդրադառնանք գիտությանն ու գիտնականներին»: Այնուհետև նա նախատեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին այն բանի համար, որ վերջինս հրաժարվել է մասնակցել ապրիլի 24-ին Թուրքիայում տեղի ունենալիք Գալիպոլիի ճակատամարտի 100-րդ տարելիցին նվիրված հիշատակման միջոցառումներին:

Ինչու՞ է Հայաստանի նախագահը հրաժարվում մարտի դաշտում Էրդողանին միանալու հնարավորությունից: Որովհետև ապրիլի 24-ը նաև Հայոց ցեղասպանության մեկնարկի օրն է, և այդ օրը նա լինելու է Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշահամալիրում: 1915թ. ապրիլի 24-ի գիշերն էր, երբ օսմանյան իշխանությունները Կոնստանդնուպոլսի հայ մտավորականներին, գիտնականներին, խմբագիրներին և կրոնական առաջնորդներին հավաքեցին և գրեթե բոլորին վերացրեցին: Հետագայում Օսմանյան կայսրությունում ապրող ամեն 4 հայից 3-ին համակարգված կերպով կառավարությունը ոչնչացրեց: Եվ այդպես սպանվե ց 1.5 մլն մարդ:

Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան միաձայն է, որ հայերի հետ տեղի ունեցածը էթնիկ զտումները ցեղասպանություն էին: Անցյալ ամիս թուրքական խորհրդարանի քուրդ ներկայացուցիչ Ահմեդ Թուրքը խոստովանել է իր քուրդ նախնիների դերը այդ գործընթացներում և ներողություն խնդրել հայերից «ձեռքին եղած արյան համար»:

Բայց Թուրքիան, ինչպես նաև նավթով հարուստ Ադրբեջանը, հերքում է պատմական փաստերը: Ու թեև Թուրքիայի հազարավոր քաղաքացիներ պահանջում են կառավարությունից առերեսվել երկրի պատմության հետ, ոչ ոք չի ակնկալում, որ Անկարան կհետևի Բեռլինի օրինակին ու հուշարձանով կհարգի Օսմանյան կայսրությունում զոհված հայերի հիշատակը, ինչպես Գերմանիան Հոլոքոսթի զոհերի հիշատակի հուշարձան կանգնեցրեց Բրանդենբուրգյան դարպասների մոտ:

Եվ ինչու՞ են նրանք ջրից չոր դուրս գալիս: Այնպես չէ, որ մեր հիշողությունը պարզապես մեզ դավաճանում է և լրատվական ցիկլերն առաջ են շարջվում: Քաղաքական իրականությունն այն է, որ բազմաթիվ արևմտյան ազգեր Սառը Պատերազի տարիներին դիտարկեցին Թուրքիան որպես Խորհրդային Միության ընդլայնման դեմ վերջին կանգառը:

Ամբողջ աշխարհում Հայոց ցեղասպանության ոգեկոչման օրը Գալիպոլիի տոնակատարություններ կազմկաերպելը չափազանց վիրավորական է և Մաքիավելիի ոգով: Սարսափելի է:

Այս ամենը հատուկ է Հայաստանի հետ հաշտեցման գործում թուրքական կառավարության ագրեսիվ և անարգական մոտեցմանը: Բայց մի հարց, այնուամենայնիվ, առաջանում է. Որտե՞ղ կլինեն ԱՄՆ-ի ղեկավարները Ապրիլի 24-ին: Կգնա՞ն նրանք Հայաստան՝ ոգեկոչելու Դեր Զորի, Ռաս Էլ Աինի և Դուդան Կիրճի զահերի հիշատակը: Թե՞ կգնան Թուրքիա՝ մասնակցելու հայերի ձայներն ընդմիշտ լռեցնող հիշատակի արարողությանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---