Հայտնի են դարձել «Սիրո լավագույն խոստովանություն» մրցույթի հաղթողները

Հայտնի են դարձել «Սիրո լավագույն խոստովանություն» մրցույթի հաղթողները

PanARMENIAN.Net - Հունվարի 30-ից մինչև փետրվարի 4-ը ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջում Սբ Սարգսի օրվա առթիվ անցկացվեց «Սիրո լավագույն խոստովանություն» մրցույթ: Մասնակցելու համար մրցույթի հայտարարության տակ անհրաժեշտ էր թողել սիրո գեղեցիկ խոստովանություն` մեկնաբանության տեսքով: Մրցույթի պայմանների համաձայն` հաղթող պետք է ճանաչվեին առավելագույն թվով «like» հավաքած խոստովանության հեղինակները, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

Մրցույթի արդյունքներն ամփոփելուց հետո հաղթող ճանաչվեցին Անահիտ Մամյանը և Հայկ Միքայելյանը, որոնք հրավիրվեցին ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակ` մրցանակները ստանալու: Հաղթողները ստացան երկուական Alcatel One Touch POP S7 սմարթֆոն՝ իրենց և իրենց սիրելիների համար:

Հիմնադրման օրվանից` 2005-ի հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակահատվածում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Ընկերությունը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 ստանդարտով (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ):

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---